Միջազգային

Բելառուսի Գերագույն դատարանը կես ժամից պակաս Է քննել Լապշինին արտահանձնելու վճռի գանգատարկումը

2 րոպեի ընթերցում

Բելառուսի Գերագույն դատարանը կես ժամից պակաս Է քննել Լապշինին արտահանձնելու վճռի գանգատարկումը

ԵՐԵՎԱՆ, 7 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելառուսի Գերագույն դատարանը կես ժամից պակաս Է քննել Ռուսաստանի եւ Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու վճռի գանգատարկումը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է «Sputnik Բելառուս» գործակալությունը՝ վկայակոչելով նրա փաստաբան Նատալյա Շյոկինային: Նրա խոսքով՝ դատավճիռը կհրապարակվի առաջիկա ժամերին: Փետրվարի 7-ին Լապշինը ներկա չի եղել դատարանի դահլիճում:

Ավելի վաղ տեղեկացվել Է, որ Ալեքսանդր Լապշինի փաստաբանները Բելառուսի Գերագույն դատարանում բողոքարկել են նրան Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ հանրապետության Գլխավոր դատախազության որոշումը:

Լապշինը Մինսկում ձերբակալվել Է անցյալ տարվա դեկտեմբերին այն բանի կապակցությամբ, որ Ադրբեջանի պահանջով հայտնվել Է փնտրվող անձանց միջազգային բազայում: Բաքուն նրան մեղադրում Է առանց Ադրբեջանի իշխանությունների հետ համաձայնեցնելու Լեռնային Ղարաբաղ այցելելու մեջ:

Մինսկի քաղաքային դատարանը հունվարի 26-ին հրաժարվել Է բավարարել Լապշինին Ադրբեջանին հանձնելու վերաբերյալ Բելառուսի Գլխավոր դատախազության որոշման գանգատարկումը: Նրան ադրբեջանական կողմին հանձնելու գլխավոր դատախազի տեղակալի որոշումը ճանաչվել Է օրինական:

«Բելառուսը հիմքեր չունի բլոգեր Լապշինին չհանձնելու Ադրբեջանին»,-փետրվարի 3-ին մամուլի ասուլիսում հայտարարել Է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա նշել Է, որ այդ հարցը կլուծվի «օրենքի եւ միջազգային համաձայնագրերի հիման վրա»:

Ռուսաստանի ԱԳ նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ավելի վաղ հայտարարել Է, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրներին հանձնելն անթույլատրելի Է:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում