Միջազգային

Թրամփը եւ Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի համարտության կարգավորման հնարավորությունները

2 րոպեի ընթերցում

Թրամփը եւ Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի համարտության կարգավորման հնարավորությունները

ԵՐԵՎԱՆ, 6 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են ՆԱՏՕ-ի շրջանակներում համագործակցությանը եւ Ուկրաինայի հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Սպիտակ տունը:

Հաղորդագրության մեջ նշվում Է, որ կողմերն արծարծել են ՆԱՏՕ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականության հարցը: Թրամփը «հայտարարել Է դաշինքին հաստատակամ աջակցության», ինչպես նաեւ «սերտ կոորդինացման եւ համագործակցության» պատրաստակամության մասին՝ այն մարտահրավերները դիմագրավելու համար, որոնց նա բախվում Է:

Դրա հետ մեկտեղ Թրամփը եւ Ստոլտենբերգը խոսել են այն մասին, թե ինչպես հասնել այն բանին, որ դաշինքի անդամ բոլոր երկրները «կատարեն ֆինանսական բնագավառում իրենց ստանձնած պարտավորությունները»:

Դոնալդ Թրամփը հավաստել Է, որ կմասնակցի ՆԱՏՕ-ի անդամ երկրների ղեկավարների եվրոպական հանդիպմանը, որը պլանավորված Է ընթացիկ տարվա մայիսի վերջին:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, զրույցի ընթացքում Դոնալդ Թրամփը եւ Ենս Ստոլտենբերգը քննարկել են Ուկրաինայի իրադրությանը վերաբերող հարցերը եւ ուկրաինական համարտության կարգավորման հնարավորությունները:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում