Միջազգային

ԱՄՆ-ը թուլացնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության նկատմամբ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

 ԱՄՆ-ը թուլացնում է ՌԴ դաշնային անվտանգության ծառայության նկատմամբ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 2 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկյան իշխանությունները որոշում են կայացրել թուլացնել Ռուսաստանի դաշնային անվտանգության ծառայության (ФСБ-խմբ.) նկատմամբ պատժամիջոցները: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով Interfax-ը, այս մասին տեղեկացնում է Ռուսաստանի ֆինանսների նախարարությունը:

«Ընդհանուր լիցենզիա համար 1» վերտառությամբ փաստաթղթում շեշտվում է, որ այսուհետ որոշակի բացառություններով այդ ծառայության հետ թույլատրվում են «բոլոր գործարքներն ու գործողությունները», որոնք ավելի վաղ արգելվել էին ԱՄՆ նախագահի 2015թ-ի ապրիլի 1-ի և 2016թ-ի դեկտեմբերի 28-ի որոշումներով:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում