Իրանի և Հայաստանի տուրօպերատորները բանակցում են միասնական զբոսաշրջային փաթեթ ունենալու ուղղությամբ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի զբոսաշրջային օպերատորների և լրատվամիջոցների ճանաչողական այցն Իրան բավական արդյունավետ է անցել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց պատվիրակությունը գլխավորած ՀՀ տնտեսական զարգացման ներդրումների նախարարության զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը:

Այցը տեղի է ունեցել հունվարի 22-29-ը և այն կազմակերպվել է Իրանի Մշակութային ժառանգության, ձեռարվեստի և զբոսաշրջության կազմակերպության հրավերով: Այցի ընթացքում տեղի են ունեցել հանդիպումներ պետական, մասնավոր հատված ձևաչափով: Հանդիպումներ են տեղի ունեցել Թեհրանում, Թավրիզում, Ուրմիայում, Սպահանում:

«Հանդիպումներն անցկացվել են զբոսաշրջային ընկերությունների, հյուրանոցային ծառայությունների, լրատվամիջոցների, այդ թվում, «Արմենպրես» լրատվական գործակալության ներկայացուցչի մասնակցությամբ: Բոլոր հանդիպումների ընթացքում քննարկվել են հարցեր` կապված երկու ուղղություններով զբոսաշրջային այցելություններն ակտիվացնելու, համատեղ միջոցառումներ իրականացնելու, հայ-իրականան զբոսաշրջային արդյունքի ձևավորման և այն միջազգային շուկայում ներկայացնելու հետ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նա տեղեկացրեց, որ հանդիպումների ընթացքում ներկայացվել են հայկական, իրանական զբոսաշրջային հնարավորությունները: Ըստ նրա` արդյունքները գոհացուցիչ են, արդեն Հայաստանի և Իրանի զբոսաշրջային ընկերությունները բանակցում են` միասնական զբոսաշրջային փաթեթների ձևավորման ուղղությամբ:

«Ի դեպ, Սպահանում քննարկվել է Սպահան-Գյումրի ավիաչվերթ կազմակերպելու, ինչպես նաև դրանք քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:Նախատեսվում է ավիաընկերությունների հետ համագործակցությամբ առաջիկայում կազմակերպել իրանական լրատվամիջոցների այց Հայաստանը և այցելություն` հակառակ ուղղությամբ»,-ասաց Մեխակ Ապրեսյանը:

Նշենք, որ լրագրողի ավիատոմսի տրաամդրման հարցում աջակցել է «Մահան Էյր» ընկերությունը, որի համար շնորհակալություն ենք հայտնում:

Հայերեն العربية English Русский

Գագիկ Խաչատրյանը քրեակատարողական հիմնարկում օրենքով սահմանված կարգով ստանում է անհրաժեշտ և համարժեք բժշկական օգնություն». ԱՆ

Մակրոնը զգուշացրել է Եվրոպայի դեմ Ռուսաստանի հիբրիդային հարձակումների ուժգնացման մասին

Իսպանիայի ոստիկանությունը Սեուտայում հարյուրավոր միգրանտների տեղափոխել է ծովափերից

ՌԴ-ում ՀՀ դեսպանատան մշակույթի կենտրոնում կազմակերպվել է հանդիպում Երևանի խամաճիկների պետական թատրոնի ստեղծագործական կազմի հետ

Արուսյակ Մանավազյանը և Վոլոդյա Հակոբյանը հանդիպել են դեսպանների հետ

Ապամոնտաժվել է Գագիկ Ծառուկյանի կողմից ապօրինի կառուցված Սևանի առանձնատան պարիսպը. Դատախազություն

Մոլդովայի վարչապետը կմասնակցի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանին. Moldpres

Սանկտ Պետերբուրգում փակվել է Գերմանիայի գլխավոր հյուպատոսությունը

Ջութակահար Նիկոլայ Մադոյանի ֆենոմենալ վարպետությունը կրկին հիացնում է եվրոպական հանդիսատեսին

ԱՄՆ-ն Չեխիային կոչ է արել կատարել ՆԱՏՕ-ի առջև ստանձնած պարտավորությունները պաշտպանական ծախսերի գծով