Միջազգային

ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում

1 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ի ԱԽ-ն պահանջել Է վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում

ԵՐԵՎԱՆ, 1 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները պահանջում են անհապաղ վերականգնել հրադադարի ռեժիմը Ուկրաինայի արեւելքում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ասված Է հունվարի 31-ին Անվտանգության խորհրդի կողմից մամուլի համար ընդունված հայտարարության մեջ:

«Անվտանգության խորհրդի անդամները դատապարտեցին Մինսկի համաձայնագրերով արգելված զենքի կիրառումը Դոնեցկի մարզում շփման գծում, ինչը հանգեցրել Է զոհերի ու վիրավորների, այդ թվում՝ խաղաղ բնակչության շրջանում»,- ընդգծվում Է փաստաթղթում:

Անվտանության խորհուրդը հայտարարել Է «Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանն իր լիակատար աջակցության», ինչպես նաեւ «2202 բանաձեւի (2015) խստիվ կատարման անհրաժեշտության» մասին, որը հաստատում Է «Մինսկի համաձայնությունների կատարման համալիր միջոցառուները»:

Ինչպես նշում Է «Ինտերֆաքս»-ը, համաշխարհային կազմակերպությանն առընթեր Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Վլադիմիր Ելչենկոն լրագրողներին հայտնել Է, որ փետրվարի 2-ին կկայանա ՄԱԿ-ի ԱԽ-ի բաց նիստը՝ նվիրված Ուկրաինայի արեւելքի իրադրությանը:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում