Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին. Սուրիկ Խաչատրյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առանց Սերժ Սարգսյանի Հովիկ Աբրահամյանն ու Սեյրան Օհանյանը չէին հասնի իրենց պաշտոնին: Այդ մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Հարցին, թե իր կարծիքով ինչո՞ւ են իշխանություններից նեղացած ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն ու նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը՝ Սյունիքի նախկին մարզպետը նշեց. «Իրենք Սերժ Սարգսյանից նեղանալու իրավունք չունեն: Սերժ Սարգսյանը յուրաքանչյուրի վրա իր լուման ունի դրած: Առանց նրա իրենք էլ, ես էլ, չէինք հասնի պաշտոնի»:

Անդրադառնալով ՀՀԿ խորհրդի նիստում Սերժ Սարգսյանի հայտարարությանը՝ առվակների չորանալու մասին, Սուրիկ Խաչատրյանը նշեց. «Դա բնության օրենքն է, որ առվակները գետերից անջատվելով չորանում են: Դա Սերժ Սարգսյանը չի հորինել, դա բնության օրենքն է»:

ՀՀ նախկին վարչապետ, ՀՀԿ-ի նախկին փոխնախագահ Հովիկ Աբրահամյանը հունվարի 24-ին հայտարարեց քաղաքական ուժից դուրս գալու որոշման մասին: Նա հայտարարեց նաև, որ մնալու է քաղաքականության մեջ: Քաղաքական կյանքը երկրում աշխուժանում է՝ կապված ապրիլի 2-ին կայանալիք ընտրությունների հետ:

Նախագահ Սարգսյանը հունվարի 26-ին ՀՀԿ խորհրդի նիստում զավեշտալի է համարել փորձերը, որ անում են մարդիկ՝ ցանկանալով ներկայացնել, թե Հանրապետականից արտահոսք կա: «Ի՞նչ ասեմ, դուք էլ գիտեք, որ դա անհեթեթություն է. միայն վերջին մի քանի ամիսներին մեր կուսակցությանը անդամագրվել է 11000-ից ավելի մարդ: Ուզում եմ այս թեմային արձագանքել փոխաբերաբար: Գիտեք՝ մայր գետերը, առաջընթաց են ապահովում իրենց հոսքի ողջ երկայնքով, կյանք են տալիս, հաց են տալիս, ջուր են տալիս, և այն առվակները, որոնք պոկվում են մայր գետից և կարճ ժամանակում նորից չեն մտնում նույն հոսքի մեջ, չորանում ու գնում են: Սա՛ է բնության օրենքը, և որևէ մեկը մեզնից չի կարող հակադրվել բնության օրենքներին, մենք կարող ենք փորձել կառավարել, կարգավորել, բայց, ըստ էության, այսպես է լինելու»,-ասել է Սարգսյանը:

Հայերեն

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա