Միջազգային

Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով

1 րոպեի ընթերցում

Հիթրոու օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել թանձր մառախուղի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լոնդոնի Heathrow օդանավակայանում շուրջ 100 չվերթ Է չեղարկվել վատ տեսանելիության պատճառով, Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում թանձր մառախուղ Է: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Sky News հեռուստաալիքը:

«Հունվարի 23-ին Լոնդոնում սպասվում Է մառախլապատ եղանակ. ուղեւորներից ոմանք կարող են հարկադիր փոփոխությունների բախվել իրենց ուղեւորություններում: Heathrow օդանավակայանն ուղեւորներին խորհուրդ Է տալիս օդանավակայան ժամանելուց առաջ իրենց չվերթի վերաբերյալ տեղեկատվությունն ստուգել ավիաընկերությունում»,-ասված Է օդանավակայանի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Heathrow-ի պաշտոնական կայքում:

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մեծ Բրիտանիայի օդերեւութաբանական ծառայությունը վտանգի «դեղին» մակարդակ Է հայտարարել Լոնդոնում հաստատված եղանային պայմանների կապակցությամբ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում