Միջազգային

«Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով

1 րոպեի ընթերցում

«Իսկանդեր» համալիրները կմնան Կալինինգրադում. Պեսկով

ԵՐԵՎԱՆ, 21 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ռուսական «Իսկանդեր» օպերատիվ-մարտավարական հրթիռային համալիրները դուրս չեն բերվի Կալինինգրադից քանի դեռ ՆԱՏՕ-ի հրթիռները մնում են Եվրոպայում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, «RT»-ի փոխանցմամբ, Պեսկովն ընդգծել է, որ անհնար է հանել այդ հրթիռները, չիմանալով, կան արդյոք Եվրոպայում հակառուսական հակահրթիռային համալիրներ ստեղծելու ծրագրեր:

Աղբյուրը հիշեցնում է, որ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ավելի վաղ մտահոգություն էր հատնել Կալինինգրադում այդ համալիրների տեղակայման վերաբերյալ:

Իր հերթին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել էր, որ «Իսկանդերների» տեղակայումը պայմանավորված է հյուսիսատլանտյան դաշինքի՝ արևելյան հատվածում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությամբ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում