Միջազգային

Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

1 րոպեի ընթերցում

Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ևս մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ դեռևս 2014 թվականի մարտից մտցված պատժամիջոցները` կապված Ուկրաինայում տիրող իրադրության հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը:

Ըստ Օբամայի կարգադրության` ՌԴ դեմ պատժամիջոցները պետք է շարունակվեն մինչև 2018 թվականի մարտ:

Ուշագրավ է, որ Օբամայի կարգադրությունը տեղի է ունեցել այն բանից հետո, ինչ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր Ռուսաստանի հետ հարաբերությունները բարելավելու և այդ համատեքստում ՌԴ դեմ պատժամիջոցները վերանայելու մտադրության մասին:

Լուսանկարը`Reuters

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում