Միջազգային

Թրամփը չի բացառել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

Թրամփը չի բացառել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է առժամանակ ուժի մեջ պահել Ռուսաստանի նկատմամբ սահմանված պատժամիջոցները, սակայն չի բացառել, որ ապագայում կարող է չեղարկել դրանք:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, The Wall Street Journal-ին տված հարցազրույցում Թրամփն ընդգծել է, որ ԱՄՆ-ն կարող է չեղարկել պատժամիջոցները, եթե Ռուսաստանը համագործակցի ԱՄՆ-ի հետ որոշ հարցերում, մասնավորապես, ահաբեկչության դեմ պայքարում: «Եթե մենք կարող ենք միասին աշխատել, և եթե Ռուսաստանն իրոք օգնում է մեզ, ապա ինչո՞ւ չչեղարկել պատժամիջոցները»,-ասել է Դոնալդ Թրամփը:

Նա խոսել է նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու հավանականության մասին` ընդգծելով, որ նման ցանկություն կա թե' Պուտինի, թե' իր կողմից:

ԱՄՆ նորընտիր նախագահի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունվարի 20-ին:

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Միջազգային

Իսրայելի նախագահն ԱՄՆ ներկայացուցչի հետ քննարկել է Լիբանանի և Գազայի շուրջ ստեղծված իրավիճակը

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

Միջազգային

Ֆրանսիայում մեկնարկել է արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում