ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել գարնանայինզորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր է ստորագրել 2007թ. գարնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, ըստ հրամանագրի, 2007 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կանցկացվի ՀՀ արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական եւ այլընտրանքային ծառայությունների գարնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչեւ զորակոչի օրը, ինչպես նաեւ այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը: 2007 թվականի ապրիլ-հունիս ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները: