Հայաստանի տարբեր մարզերում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի տարբեր մարզերում եղանակային տատանումները գյուղատնտեսության համար վտանգ չեն ներկայացնում: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը` անդրադառնալով ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության տարածած այն տեղեկատվությանը, ըստ որի, մի շարք քաղաքներում օդի ջերմաստիճանը բարձրացել է: Հունվարի 8-ին Կապանում և եղել է +15, Իջևանում` +12, Դիլիջանում, Գորիսում՝ +11: Ջերմաչափը +15 է ցույց տվել ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում:

«Այն հատվածներում, որտեղ օդի ջերմաստիճանը +15 է, ծառերի արթնացման վտանգ դեռ չկա: Այդ նույն վայրերում երեկոները ջերմաստիճանն իջնում է, ցերեկվա մի քանի ժամը չեն կարող վիճակը փոխել»,-ասաց Հրաչ Բերբերյանը:

Ինչ վերաբերում է ձմռան առաջին ամսվա ընթացքում գրանցված եղանակային պայմաններին, ապա նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, գյուղատնտեսական տեսանկյունից սովորական ձմեռ է, որևէ արտառոց բան չկա:

«Կարող ենք ասել, որ ներկայում գյուղատնտեսության համար որևէ վտանգ չկա: Կարծում եմ, որ հաջող մուտք կգործենք նոր տարի: Կարևորը, որ ձյան տեղումներով պայմանավորված ջրամբարներում կունենանք լուրջ ջրաքանակի կուտակում: Ինչ վերաբերում է, սառնամանիքներով պայմանավորված, ժամանակին այգեթաղ իրականացնելուն, ապա ֆերմերները հիմնականում ժամանակին այդ գործն արել են, ռիսկայնության խնդիր չկա: Ըստ նախնական ուսումնասիրությունների` դեռ լուրջ խնդիրներ չունենք»,-հավելեց Հրաչ Բերբերյանը:

Հայերեն Русский

Գլխավոր դատախազն այցելել է Սևանա լճի բացարձակ նիշից ցածր գտնվող՝ ապամոնտաժված շենք-շինությունների տարածքներ

«Գութան» փառատոնը կրկին կհամախմբի հայկական երգի և պարի լավագույն խմբերին

Իրանի հետ իրադրությունը լավ է զարգանում. Թրամփ

Վրաստանի և Ռուսաստանի սահման տանող ճանապարհին կկառուցվի 2 կմ երկարությամբ կամուրջ

Փրկարարների որոնողափրկարարական աշխատանքների շնորհիվ մոլորված քաղաքացիները հայտնաբերվել են. նրանց կյանքին վտանգ չի սպառնում

ԿԳՄՍ նախարարն ուղերձ է հղել Երիտասարդության միջազգային օրվա առթիվ

Կոլումբիայի նախագահը երկրաշարժից հետո երկրում աղետի ռեժիմ է հայտարարել

Ալիևը հայտարարել է TRIPP-ի շրջանակներում Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծերի անցկացման ծրագրի նախապատրաստման մասին

Ավելի քան 40 երկիր կոչ է արել նախoրոք զգուշացնել բալիստիկ հրթիռների արձակման մասին

Հանցավոր կազմակերպությունը պետությանը պատճառել է 1 մլրդ դրամի վնաս. նախաքննությունն ավարտվել է