Հայտնի են դարձել «Ոսկե գլոբուս» մրցանակի դափնեկիրները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՀՈՒՆՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադացի դերասան Ռայան Գոսլինգը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասան» անվանակարգում «Լա-Լա Լենդ» կինոնկարում խաղացած դերի համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարվել Է այդ հեղինակավոր պարգեւի հանձնման արարողությանը, որը հունվարի 8-ին տեղի Է ունեցել Լոս Անջելեսում (Կալիֆոռնիայի նահանգ), տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ամերիկացի ռեժիսոր Դեմիեն Շազելի «Լա-Լա Լենդ» տրագիկոմեդիան ներկայացնում Է ջազային դաշնակահարի եւ երիտասարդ դերասանուհու սիրո պատմությունը: Ժապավենն այս տարի առաջատարն Է «Ոսկե գլոբուսի» անվանակարգերի թվով:

«Լա-Լա Լենդ» մյուզիքլի երաժշտության համար «Ոսկե գլոբուս» Է ստացել Ջասթին Գուրվիչը: Լավագույն երգ Է ճանաչվել Գուրվիչի City Of Stars-ը՝ նույնպես «Լա-Լա Լենդ»-ից:

Ամերիկացի դերասանուհի Էմմա Սթոունը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Կոմեդիայի կամ մյուզիքլի լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Լա-Լա Լենդ» կինոնկարում Միա Դոլանի դերի համար:

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում մրցանակն ստացել Է ամերիկացի Դեմիեն Շազելը «Լա Լա Լենդ» մյուզիքլի վրա կատարած աշխատանքի համար: Շազելը «Ոսկե գլոբուս» Է ստացել նաեւ լավագույն սցենարի համար:

«Լա-Լա Լենդ» կինոնկարն ինքը հաղթանակ Է տարել «Լավագույն կատակերգական ֆիլմ կամ մյուզիքլ» անվանակարգում: Այս կատեգորիայում ներկայացված Էին նաեւ «20-րդ դարի կանայք», «Դեդփուլ», «Ֆլորենս Ֆոսթեր Ջենքինս» եւ «Սինգ Սթրիթ» ժապավենները:

Ամերիկացի դերասանուհի Վիոլա Դեւիսը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ցանկապատեր» ֆիլմում խաղացած դերի համար, որը պատմում Է 1950-ական թվականներին ԱՄՆ-ում ռասիզմի մասին:

Բրիտանացի դերասան Ահարոն Թեյլոր Ջոնսոնը արձանիկ Է ստացել «Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում «Գիշերվա քողի ներքո» թրիլերում խաղացած դերի համար:

Walt Disney ամերիկյան ստուդիայի «Գազանաքաղաք» մուլտիպլիկացիոն ժապավենը «Ոսկե գլոբուս» Է ստացել «Լավագույն անիմացիոն ֆիլմ» անվանակարգում:

«Օտար լեզվով լավագույն ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուսի» Է արժանացել նիդեռլանդացի եւ ամերիկացի ռեժիսոր Պոլ Վերհովենի «Նա» թրիլերը: Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Բելգիայի արտադրության ժապավենը պատմում Է հոգեկան ծանր ցնցում ապրած փարիզուհու մասին:

Դերասան Քեյսի Աֆլեքը պարգեւատրվել Է «Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասան» անվանակարգում «Մանչեսթրը ծովի մոտ» կինոնկարում Լի Չանդլերի դերը խաղալու համար:

«Դրամատիկական ֆիլմի լավագույն դերասանուհի» անվանակարգում «Ոսկե գլոբուս» Է ստացել ֆրանսիացի դերասան Իզաբել Յուպերը «Նա» կինոնկարում Միշել Լեբլանի դերի համար:

«Լավագույն դրամատիկական ֆիլմ» անվանակարգում «Ոսկե գլոբուս» Է ստացել ամերիկացի ռեժիսոր Բարրի Ջենքինսի «Լուսնի լույսը» ժապավենը: Երեք մասից բաղկացած կինոնկարը պատմում Է աղքատ ընտանիքից սերված երիտասարդ աֆրոամերիկացու կյանքի մասին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մեկնաբանությունը՝ աղջիկ երեխաների միջազգային օրվա առթիվ

ՀՀ ԶՈՒ զինծառայողները վարժանքներ են անցկացրել «Արամազդ» գերժամանակակից հրետանային միջոցով

Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք մարդ տեղափոխվել է բժշկական կենտրոն

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներին

ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է Բռնության դեմ պայքարի միջազգային օրվան նվիրված իրազեկման հանդիպմանը