Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ՊՆ-ում բանակի բարձրագույն սպայակազմինէ ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Մ. Հարությունյանին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 25 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր պաշտպանության նախարարությունում բանակի բարձրագույն սպայական կազմին է ներկայացրել պաշտպանության նորանշանակ նախարար Միխայիլ Հարությունյանին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շնորհավորելով նախարարին` նախագահն ասել է, որ Միխայիլ Հարությունյանը հայոց բանակի ձեւավորման սկզբնական փուլից մինչ օրս ակտիվորեն ներգրավված է բանակի կայացման ու ամրապնդման գործում: Ռոբերտ Քոչարյանը նշել է, որ այդ տարիներին նրա ձեռք բերած փորձն ու 40-ամյա զինվորական կենսագրությունը վստահություն են տալիս, որ Միխայիլ Հարությունյանի ղեկավարությամբ հաջողությամբ կշարունակվեն բանակի մարտունակության բարձրացման եւ բարեփոխումների գործընթացները: Ռոբերտ Քոչարյանի խոսքով, հանգամանքը, որ երկրի նախագահը, վարչապետը եւ նորանշանակ նախարարը բանակի հետ սերտ եւ երկարատեւ առնչություն ունեցած անձինք են, համոզմունք է տալիս, որ բանակը շարունակելու է մնալ պետության առանձնահատուկ ուշադրության կենտրոնում. «Անվտանգության հարցերը երկրի համար գերակայություն են, եւ մեր քաղաքականությունն ուղղված է եւ ուղղված է լինելու բանակի մարտունակության հետագա բարձրացմանը եւ ընդհանրապես անվտանգության հարցերի նկատմամբ հատուկ ուշադրությանըե,- նշել է նախագահը: Ռոբերտ Քոչարյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Սերժ Սարգսյանին պաշտպանության նախարարի պաշտոնում բանակի ամրապնդման համար կատարած մեծածավալ եւ արդյունավետ աշխատանքի համար եւ հաջողություն մաղթել Միխայլի Հարությունյանին` իր հետագա գործունեության մեջ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում