Միջազգային

Վրաստանը 100 հազար դոլարի չափով օգնություն կհատկացնի Սիրիային

1 րոպեի ընթերցում

Վրաստանը 100 հազար դոլարի չափով օգնություն կհատկացնի Սիրիային

ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի իշխանությունները 100 հազար դոլարի չափով ֆինանսական օգնություն կցուցաբերեն Սիրիային: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Վրաստանի արտաքին գործերի նախարար Միխայիլ Ջանելիձեն հայտնել Է կառավարության դեկտեմբերի 29-ի նիստից հետո:

Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին ավելի վաղ հայտարարել Է, որ իր երկիրը ՄԱԿ-ի առաքելության օգնությամբ պլանավորում Է երեխաների համար հումանիտար օգնություն ուղարկել Սիրիա:

«Վարչապետը պատրաստակամություն Է հայտնել օգնել այն երեխաներին, որոնք հայտնվել են ծանր դրության մեջ: Դրանից հետո մենք ակտիվ կոնսուլտացիաներ ունեցանք ՄԱԿ-ի հետ, եւ ուսումնասիրեցինք բոլոր այն ուղիները, թե ինչպես Է կարելի հումանիտար օգնություն ցուցաբերել: Ի վերջո որոշվեց, որ մենք 100 հազար դոլարի շրջանակներում ֆինանսական օգնություն կցուցաբերենք ՄԱԿ-ի հատուկ հիմնադրամի միջոցով»,- հայտարարել Է Ջանելիձեն կառավարության նիստից հետո կայացած ճեպազրույցի ժամանակ, հաղորդել Է Sputnik-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում