ԵՐԵՎԱՆ, 29 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը կարծում է, որ իրեն հեռուստահաղորդավար Լիլի Հովերի հետ համեմատելը տեղին չէ: «Արմենպրես»-ի մամուլի սրահում կազմակերպված ասուլիսում, երբ լրագրողները Գագիկ Սուրենյանին համեմատեցին Լիլի Հովերի հետ, նա արձագանքեց հետևյալ կերպ.
«Ես ինչ կապ ունեմ Լիլի Հովերի հետ, սկսենք այդտեղից: Ես աշխարհագրական գիտությունների թեկնածու եմ, օդերևութաբան, ԵՊՀ-ի դասախոս: Լիլի Հովերի մասին կարող եմ ասել միայն լավը, նա, որպես հաղորդավար, անկրկնելի է: Ի դեպ, նշեմ, որ շատ լուրջ է մոտենում իր մասնագիտական գործունեությանը: Եղանակային կանխատեսումների վերաբերյալ տվյալներ հաղորդելիս անպայման մեզ հետ խորհրդակցում է, հաճախ այցելում է օդերևութաբանության կենտրոն»: