Միջազգային

Անկում 10 կմ բարձրությունից. վախճանվել է լեգենդար Վեսնա Վուլովիչը

1 րոպեի ընթերցում

Անկում 10 կմ բարձրությունից. վախճանվել է լեգենդար Վեսնա Վուլովիչը

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բելգրադում մահացել է Վեսնա Վուլովիչը, ով 1972 թվականին գերմանական Հերմսդորֆ քաղաքում տեղի ունեցած Հարավսլավյան ավիաուղիների ինքնաթիռի ահաբեկչության միակ վերապրողն էր: Այն ժամանակ Վուլովիչը ընկել էր 10 կմ բարձրությունից և ողջ մնացել:

Բորտուղեկցորդուհին ստացել էր բազմաթիվ կոտրվածքներ և վնասվածքներ, նրա մարմնի ստորին հատվածը կաթվածահար էր եղել, մի քանի օր նա գտնվել էր կոմայում, և արդյունքում նրան հաջողվել էր ամբողջովին վերականգնվել: 1985 թվականին Վուլովիչն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում` որպես ռեկորդային բարձրությունից առանց պարաշյուտի ազատ անկման արդյունքում ողջ մնացած:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով սերբական Večernje novosti պարբերականը, 67-ամյա կինը մահացած է հայտնաբերվել սեփական տան բաղնիքում` դեկտեմբերի 23-ին: Մահվան պատճառը չի նշվում, սակայն պարբերականը մատնանշում է, որ Վուլովիչն ունեցել է առողջական խնդիրներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում