Միջազգային

Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ

1 րոպեի ընթերցում

Ինդոնեզիայում ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ

ԵՐԵՎԱՆ, 24 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ինդոնեզիայի Արևմտյան Փոքր Զոնդյան կղզիներում տեղի ունեցած ջրհեղեղի հետևանքով տարհանվել է ավելի քան 100 հազար մարդ: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է «Սինհուա» գործակալությունը:

Ջրհեղեղի հետևանքով վնասվել է շուրջ 20 հազար տուն, երկու կամուրջ և ավելի քան 60 բժշկական հաստատություն:

Ներկա դրությամբ տարածաշրջանում տարվում են աղետի հարվածների հետևանքները վերացնելու աշխատանքներ: Միջոցառմանը ներգրավվել են զինվորականներ, ոստիկաններ և փրկարարներ: Ջրհեղեղի հետ կապված տարածաշրջանում մինչ 2017 թվականի հունվարի 4-ը հայտարարվել է արտակարգ ռեժիմ:

Լուսանկարը` EPA

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում