Միջազգային

Պուտինն Ասադին շնորհավորել է Հալեպի վերջնական ազատագրման առթիվ

1 րոպեի ընթերցում

Պուտինն Ասադին շնորհավորել է Հալեպի վերջնական ազատագրման առթիվ

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին զինյալներից Հալեպի ազատագրման գործողության ավարտի առիթով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Այս հաջողությունը հնարավոր դարձավ բոլոր նրանց համատեղ ջանքերով, ովքեր միավորվեցին Սիրիայում միջազգային ահաբեկչության դեմ պայքարի համար»,- ասել է Պուտինը:

ՌԴ նախագահը նաև ընդգծել է, որ ներկայիս փուլում պետք է կենտրոնանալ սիրիական ճգնաժամը բանակցային միջոցներով կարգավորելու գործընթացի վրա:

Կարդացեք հոդվածը` العربيةРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում