Միջազգային

Չինացիների կեսից ավելին չի ցանկանում երկրորդ երեխան ունենալ. հարցում

3 րոպեի ընթերցում

Չինացիների կեսից ավելին չի ցանկանում երկրորդ երեխան ունենալ. հարցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանում մեկ երեխա ունեցող ընտանիքների ավելի քան 50 տոկոսը ցանկություն չունի երկրորդ երեխան ունենալ, չնայած երկրում «մեկ երեխայի քաղաքականության» չեղարկմանը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, վկայում են Կանանց համաչինական ասոցիացիայի կողմից անցկացված հարցման տվյալները:

Հարցումը 10 նահանգներում անցկացվել Է վեց ամսվա ընթացքում՝ սկսած այս տարվա ապրիլից: Հարցման մասնակիցները եղել են մինչեւ 15 տարեկան մեկ երեխա ունեցող 10 հազար ընտանիքներ:

Հարցման արդյունքները ցույց են տվել, որ ընտանիքների 53,3 տոկոսը չի ցանկանում երկրորդ երեխան ունենալ, հարցվածների 26,2 տոկոսը դեռեւս չեն կողմնորոշվել, եւ մասնակիցների միայն 20,5 տոկոսն Է ցանկանում երկրորդ երեխան ունենալ: Ընդ որում՝ Պեկինի բնակիչներն են ամենից քիչ ցանկանում երկրորդ երեխան ունենալ: Չինաստանի մայրաքաղաքում այդպիսիք 62 տոկոս են կազմում:

Գործոնների թվում, որոնք ազդում են երկրորդ երեխա ունենալու ցանկության վրա, հարցման մասնակիցները նշել են՝ կրթությունը, առողջապահությունը եւ սոցիալական այլ գործոններ, ինչպես նաեւ կոնկրետ ընտանիքի պայմանները: Երկրի զարգացած նահանգներում ու քաղաքներում պոտենցիալ մայրերի համար ամենակարեւոր գործոնը դարձել Է ժամանակի բաշխումը երեխայի խնամքի հետ կապված տնային հոգսերի եւ աշխատանքի միջեւ:

1970-ական թվականների վերջին Չինաստանը ներդրել Է «Մեկ ընտանիք՝ մեկ երեխա» քաղաքականությունը, որպեսզի վերահսկի բնակչության աճը՝ քաղաքներում ընտանիքներին թույլ տալով ունենալ միայն մեկ երեխա, իսկ գյուղերում՝ երկու, եթե առաջին երեխան աղջիկ Է: Սակայն ժամանակի հետ այս քաղաքականությունը հանգեցրեց ժողովրդագրական խնդիրների, օրինակ՝ գենդերային հավասարակշռախախտման եւ բնակչության ծերացման: Բացի այդ, Չինաստանում չորրորդ տարին անընդմեջ դիտվում Է 16-ից մինչեւ 60 տարեկան մարդկանց աշխատուժի կրճատում:

2014 թվականի վերջի դրությամբ Չինաստանի բնակչությունը կազմում Էր Է մոտավորապես 1,37 միլիարդ: Բնակչության ընդհանուր թվի 51,2 տոկոսը տղամարդիկ են, 48,8 տոկոսը՝ կանայք: Շուրջ 15,5 տոկոսը 60-ից բարձր տարիքի մարդիկ են: 2013 թվականին իշխանությունները գնացին քաղաքականության մեղմացման՝ նպատակ ունենալով լուծել ի հայտ եկած խնդիրները: Երկրորդ երեխա թույլ տվեցին ունենալ այն զույգերին, որտեղ ամուսիններից գոնե մեկն իր ընտանիքի միակ երեխան Է: 2015 թվականի հոկտեմբերի վերջին, ամփոփելով Չինաստանի Կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի հինգերորդ պլենումի արդյունքները, որոշում Է ընդունվել չեղարկել «մեկ երեխայի քաղաքականությունը»: Օրենքն ուժի մեջ Է մտել 2016 թվականի հունվարի 1-ին:

Չինաստանի իշխանությունների նախնական գնահատումներով՝ շուրջ 90-100 մլն ընտանիքներ կարող են օգտվել «երկու երեխայի քաղաքականությունից», ինչը թույլ կտա մինչեւ 2030 թվականը բնակչությունը հասցնել 1,45 միլիարդի, հաղորդել Է ՌԻԱ Նովոստի գործակալությունը:

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Միջազգային

ՆԱՏՕ-ն Ուկրաինայի հակամարտության մաս չի դառնա. Շոլց

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Միջազգային

Երկիր մոլորակի չափահաս բնակչության գրեթե մեկ երրորդն անբավարար ակտիվություն ունի․ ԱՀԿ

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

Միջազգային

Ուզբեկստանում այրել են ավելի քան 2 տոննա ուժեղ ներգործող թմրանյութ

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Միջազգային

ՉԺՀ-ն հայտարարել է Լեհաստանի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամության մասին

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

Միջազգային

Ադրբեջանի ԱԳ նախարարը պաշտոնական այցով կմեկնի Վրաստան

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

Միջազգային

ՆԱՏՕ-ի երկրները հաստատել են Ռյուտեի թեկնածությունը դաշինքի գլխավոր քարտուղարի պաշտոնում

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Միջազգային

ԱՄՆ-ն պարտավորվել է նոր մեղադրանք չառաջադրել Ասանժի դեմ

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Միջազգային

Իսրայելական ուժերը զանգվածային հարվածներ են հասցնում Գազայի Ռաֆահ քաղաքին. ԶԼՄ

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Միջազգային

Իրանի նախարարների կաբինետը հավանություն է տվել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրին

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Միջազգային

Իսրայելի բանակը հաստատել է «Հեզբոլահ»-ի հրամանատարներից մեկի սպանությունը

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

Միջազգային

Վատիկանն աջակցում է Ուկրաինայի հակամարտության բոլոր կողմերի միջև երկխոսությանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում