ԱՀԿ-ն հայտարարել է Էբոլա վիրուսի դեմ 100 տոկոս արդյունավետությամբ պատվաստանյութի փորձարկումների ավարտման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը դեկտեմբերի 23-ին հայտարարել Է Էբոլա վիրուսի դեմ փորձարարական պատվաստանյութի փորձարկումների ավարտման մասին, որոնք հաստատել են դրա «բարձր» արդյունավետությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, համապատասխան հայտարարությունը հրապարակված Է կազմակերպության պաշտոնական կայքում:

«Թեեւ համոզիչ արդյունքներն արդեն չեն օգնի փրկել համաճարակի զոհերի կյանքն Արեւմտյան Աֆրիկայում, դրանք վկայում են, որ հաջորդ բռնկման ժամանակ մենք անպաշտպան չենք լինի»,-մամուլի տեղեկագրում մեջբերված են ԱՀԿ-ի ղեկավարի օգնական Մարի Պոլ Կիենի խոսքերը:

rVSV-ZEBOV անվանմամբ պատվաստանյութի թեստավորումը 2015 թվականին տեղի Է ունեցել Գվինեայի Հանրապետությունում: Փորձարկումներին մասնակցել Է ավելի քան 11 հազար մարդ: 5837 պատվաստվածներից ոչ մեկը վիրուսով չի վարակվել պատվաստման պահից անցած տասը եւ ավելի օրերի ընթացքում: Նույն ժամանակաշրջանում պատվաստում չանցած փորձարկվողների թվում գրանցվել Է հիվանդանալու 23 դեպք:

Մամուլի տեղեկագրի համաձայն, պատվաստանյութի արտադրողը MSD դեղագործական ընկերությունն Է:

ԱՀԿ-ի տվյալներով՝ Էբոլա տենդի բռնկման զոհերի թիվը, որը Արեւմտյան Աֆրիկայի երկրներում գրանցվել Է 2014-2015 թվականներին, գերացանցել Է 11 հազարը: Մահվան դեպքերի մեծ մասը բաժին Է ընկնում Լիբերիային, Սիեռա Լեոնեին եւ Գվինեային, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Հայերեն Русский

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres

Նոյեմբերի 12-ի միջոցառումների անոնս