2017 թվականին Հայաստանում հանրահայտ ճարտարապետներ կհյուրընկալվեն

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փորձի փոխանակման շրջանակում հնարավոր է, որ հաջորդ տարի Հայաստանում հյուրընկալվի շվեյցարացի աշխարհահռչակ ճարտարապետ Մարիո Բոթան: ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահի միջազգային կապերի գծով խորհրդական Արմեն Մինասյանը դեկտեմբերի 16-ին լրագրողների հետ հանդիպմանը ներկայացրեց Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտիառաջիկա և տարվա ընթացքում կատարած աշխատանքները, համագործակցությունը տարբեր երկրների հետ: «Շվեյցարացի ճարտարապետի այցելությունը հետաքրքրաշարժ կլինի ոչ միայն հայ, այլև հարևան երկրների ճարտարապետների համար: Նա վարպետության դասերով հանդես կգա բուհերի ուսանողների համար»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արմեն Մինասյանը:

Ամփոփելով տարին՝ խորհրդականն ասաց, որ փետրվարի 7-ին թանգարանում իրականացվել է «Նոր ջուղա» խորագրով ցուցահանդես: Այն հայկական պատմական թաղամաս է Իրանի հին մայրաքաղաքում: Ներկայացվել են հայ եկեղեցիների լուսանկարները, անցկացվել երկու դասախոսություն հայկական պատմական տներ, խոջայական ապարանքներ թեմաներով:

Խորհրդականն ընդգծեց, որ կոմիտեն միջազգային ուղղությամբ որդեգրել է հետևյալ ռազմավարությունը` օգտագործել ճարտարապետությանը վերաբերող հնարավոր միջոցները փորձի փոխանակում իրականացնելու և հայ ճարտարապետությունը տարածելու համար:

Տարվա ընթացքում հանդիպում է եղել նաև Ճապոնիայի դեսպանի հետ: Երկու կողմերը խոսել են կարճաժամկետ և երկարաժամկետ համագործակցության մասին: Հանդիպման միտումը քաղաքաշինության բնագավառում Հայաստան-Ճապոնիա համագործակցության շրջանակը հստակեցնելն էր տարբեր ուղղություններով` սեյսմակայուն շինարարություն, նոր տեխնոլոգիաներ և շինանյութեր, շենքերի ջերմամեկուսացման արդյունավետ համակարգեր, խելացի և կանաչ քաղաքներ:

«Թամանյանի թանգարանը փոխգործակցության հուշագիր է ստորագրել Իրանի ճարտարապետների միության հետ: Արդյունքում հույս ունենք, որ Հայաստանում տեղի կունենա իրանահայ հայտնի ճարտարապետներ Վարդան Հովհաննիսյանի և Փոլ Աբգարի գրքերի շնորհանդեսները»,-շեշտեց Արմեն Մինասյանը:

Մինասյանն ընդգծեց, որ հաջորդ տարի ցանկանում են կյանքի կոչել «Ճարտարապետությունը մանուկների համար» ծրագիրը, որի շրջանակում երեխաները մասնագետների հետ ծանոթանում են ճարտարապետությանը, կրթվում և հետագայում ճիշտ պահանջներ ներկայացնում ճարտարապետներին»,-ասաց նա:

Հայերեն

Կոպեկ գողացողներին ուղարկելու ենք քրեակատարողական հիմնարկներ. ՀՀ վարչապետ

Հովտաշատի դպրոցի շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչև փետրվար. Ժաննա Անդրեասյան

Հայ-վրացական համայնքային կապերի ամրապնդում՝ եվրոպական ինտեգրման ընդհանուր տեսլականով․ ստորագրվել է համագործակցության հուշագիր

Վարչապետը նոր Սահմանադրության հանրաքվեում ակնկալում է մեծամասնության աջակցությունը

Սրբուհի Գալյանը վստահեցնում է՝ ՔԿՀ-ում Արսեն Գևորգյանի ինքնազգացողության վատացմանը եղել է հրատապ արձագանք

Հայաստանը Ղրղզստանին է հանձնել թմրամիջոց իրացնելու համար մեղադրվող անձին

Վարչապետը կոչ է արել համբերատար մոտենալ հայ-ադրբեջանական երկխոսության խնդիրներին

Նոյեմբերի 19-ի միջոցառումների անոնս

Քիշնևը բողոք է հայտնել Մոսկվային Մոլդովայի տարածքում ԱԹՍ-ների ընկնելու կապակցությամբ. Moldpres

Հայտնի են հոգեբանների և արտադպրոցական հաստատությունների մանկավարժների կամավոր ատեստավորման օրերը