Միջազգային

Զինյալները Հալեպում խախտել են պայմանավորվածությունը եւ գրոհել բանակի վրա

2 րոպեի ընթերցում

Զինյալները Հալեպում խախտել են պայմանավորվածությունը եւ գրոհել բանակի վրա

ԵՐԵՎԱՆ, 14 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի արեւելքում զինված կազմավորումների պարագլուխները խախտել են քաղաքից իրենց դուրս բերելու վերաբերյալ սիրիական իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածությունը եւ առավոտյան վերսկսել են մարտական գործողությունները. նրանց գրոհը հետ Է մղվել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել են Սիրիայի հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնում:

«Հալեպի արեւելյան շրջաններում զինված կազմավորումների պարագլուխների հետ սիրիական իշխանությունների ներկայացուցիչների պայմանավորվածություններին համապատասխան, հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի կողմից նախապատրաստվել Էր քաղաքից զինյալների դուրսբերումը Իդլիբի ուղղությամբ: Պլանավորվում Էր զինյալներին ավտոբուսներով Սալահ Էդ Դին թաղամասի միջանցքով դուրս բերել տեղական ժամանակով ժամը մոտավորապես 06:00-ին: Ավելի վաղ պայմանավորված վայր տրանսպորտի ժամանումից հետո զինյալներն սկսել են գնդակոծել ավտոշարասյունը»,-ասված Է հաղորդագրության մեջ:

Ըստ կենտրոնի տվյալների, օգտվելով զինադադարից, լուսաբացին զինյալները վերախմբավորվել են եւ վերսկսել մարտական գործողությունները՝ փորձելով սիրիական զորքերի դիրքերը ճեղքել հյուսիսարեւմտյան ուղղությամբ: «Ահաբեկիչների գրոհը հետ Է մղվել: Սիրիական բանակը շարունակել Է Հալեպի՝ զինյալների հսկողության տակ մնացած արեւելյան շրջանների ազատագրման գործողությունը»,- հավելել են կենտրոնում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը` AP

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում