Բելգիայի ԱԳՆ-ում ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցելու հնարավորություն չեն տեսնում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունների նոր գլուխների բացումը հնարավոր չԷ այն իրավիճակում, երբ թուրքական իշխանությունների պատժիչ գործողություններ են իրականացնում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, դեկտեմբերի 13-ին հայտարարել Է Բելգիայի արտաքին գործերի նախարար Դիդիե Ռեյնդերսը:
«Ստեղծված իրադրության մեջ հնարավոր չԷ նոր բանակցային հոդվածներ բացել ԵՄ-ին Թուրքիայի միանալու գործընթացում»,- ասել Է նա լրագրողներին Բրյուսելում ԵՄ ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուց հետո:
Իր հերթին ԵՄ-ի հարեւանության եւ ընդլայնման հարցերով եվրակոմիսար Յոհաննես Հանը խոստովանել Է, որ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցություններ «արդեն մեկ ամիս Է՝ չեն անցկացվում»:
Թուրքիայի եւ ԵՄ-ի միջեւ հարաբերությունները սրվել են այն բանից հետո, երբ Եվրախորհրդարանը նոյեմբերի 24-ին Ստրասբուրգում կայացած լիագումար նիստում հավանություն տվեց այն բանաձեւին, որով կոչ Է արվում կասեցնել հանրակցությանը Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները թուրքական իշխանությունների գործողությունների պատճառով: Դա հարուցել Է Անկարայի կտրուկ հակազդումը: