Միջազգային

Սիրիայի խնդրով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց ԵՄ-ն չի քննարկել. Մոգերինի

1 րոպեի ընթերցում

Սիրիայի խնդրով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հարց ԵՄ-ն չի քննարկել. Մոգերինի

ԵՐԵՎԱՆ, 12 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական միությունը չի քննարկում Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառման հնարավորությունը Սիրիայում նրա գործողությունների առնչությամբ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտարարել է Ընդհանուր արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին ԵՄ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստից հետո:

«Մենք այս հարցով Ռուսաստանի դեմ պատժամիջոցների կիրառման հարց չենք քննարկել: ԵՄ անդամ որևէ երկիր նման առաջարկով հանդես չի եկել»,- ասել է Մոգերինին:

Ավելի վաղ, Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել էր, որ ԵՄ-ի համար պարտություն կլիներ Ուկրաինայում ճգնաժամի պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառած պատժամիջոցների վերանայումն այն պահին, երբ Ռուսաստանն աջակցում է Ասադի ուժերին:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում