Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ընդունել է ԻԻՀռադիոհեռուստատեսության կազմակերպության նախագահին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության ռադիոհեռուստատեսության կազմակերպության նախագահ Էզաթոլլահ Զարղամիին: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից, շեշտելով հայ-իրանական հարաբերությունների վերընթաց զարգացումը` կողմերը գոհունակությամբ նշել են, որ համագործակցությունն աստիճանաբար ընդլայնվում է` ընդգրկելով նորանոր ոլորտներ: Անդրադառնալով Հայաստանի եւ Իրանի հարուստ պատմամշակութային ժառանգությանը` Ռոբերտ Քոչարյանն այն միմյանց ներկայացնելու գործում կարեւորել է հեռուստատեսության դերը: Ըստ նախագահի` հայ-իրանական հեռուստատեսային գործակցության հիմնական նպատակը պետք է լինի երկու երկրների մասին հանրությանը ճշգրիտ ու լայնածավալ տեղեկատվության մատուցումը, ինչը կօգնի հայ եւ իրանցի ժողովուրդներին ավելի լավ ճանաչել իրար, ծանոթանալ միմյանց մշակույթին, ավանդույթներին ու բարքերին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում