Քերին փորձում Է Սիրիայի շուրջը ՌԴ-ի հետ համաձայնության հասնել նախքան Թրամփի պաշտոնակալությունը. WP

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին շարունակում Է ջանքեր գործադրել Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջը Ռուսաստանի հետ համաձայնության հասնելու համար՝ չնայած պաշտոնից շուտով իր հեռանալուն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, գրել Է Washington Post-ը, վկայակոչելով Պետդեպարտամենտի ներկայացուցիչների:

«Հեռացող պետքարտուղար Ջոն Քերին բուռն եւ նույնիսկ աներեւակայելի դիվանագիտական ջանքեր Է գործադրում, որպեսզի Ռուսաստանի հետ համաձայնության հասնի Հալեպի պաշարումն ավարտելու շուրջը»,- գրել Է թերթը:

Թերթն այդ ջանքերից մեկն Է համարում Ռուսաստանի ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովի հետ Քերիի հեռախոսազրույցները շաբաթական երկու անգամ, ինչպես նաեւ դիվանգետների՝ վերջերս կայացած հանդիպումը Պերուում Ասիախաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակներում:

Washington Post-ի տվյալներով՝ Քերին զգուշանում Է, որ ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը պաշտոնն ստանձնելիս բոլորովին այլ համաձայնության կհասնի Մոսկվայի հետ, որի հետեւանքով Վաշինգտոնը կհայտնվի «անմիջականորեն» Ասադի «կողմում», հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն English Русский

Գրոսին հայտարարել է ԱՄՆ-ի և Իրանի՝ բանակցություններին վերադառնալու ցանկության մասին

Նիկոլ Փաշինյանն ու Ալեքսանդր Թիմանը քննարկել է ՀՀ կառավարության և ԱՄՀ–ի միջև համագործակցության ընթացքը

Ռազմական գործարաններում արտակարգ պատահարների ֆոնին Ռյուտեն ՆԱՏՕ-ին կոչ է արել ավելացնել պաշտպանական ծախսերը

Դոհան շարունակում է միջնորդի դեր խաղալ ԱՄՆ-ի և Իրանի միջև՝ նպաստելով ուղերձների փոխանակմանը. Կատարի ԱԳՆ

ԻՀՊԿ-ն ամերիկացիներին կոչ է արել փոխել ԱՄՆ-ի իշխանությունը

«Գիտության շաբաթ. Հայաստանը» միավորել է հազարավոր այցելուների. Team-ը՝ միջոցառման տեխնոլոգիական գործընկեր

Բացահայտվել է «Աբովյանի բազմագործառութային պետական քոլեջ»-ի նախկին տնօրենի և 4 աշխատակցի օժանդակությամբ 28 մլն դրամի յուրացում կատարելու դեպք

Հայկական գինին՝ միջազգային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում

ՀՀ ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Ֆրանսիայի Ժան Մուլեն Լիոն 3 համալսարանի նախագահ Ժիլ Բոննեի հետ

Հյուպատոսությունները հնարավորինս օպերատիվ կվերազինվեն, կընդունեն անձնագրի և ID քարտի դիմումներ. պարզաբանում է Նելլի Դավթյանը