Հատուկ նախագծեր

«Տղաներ, որ ելան մարտի». Արագածը ցանկանում է 2020 թվականին մասնակցել Օլիմպիական խաղերին

7 րոպեի ընթերցում

«Տղաներ, որ ելան մարտի». Արագածը ցանկանում է 2020 թվականին մասնակցել Օլիմպիական խաղերին

ԵՐԵՎԱՆ, 25 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Տղաներ, որ ելան մարտի» նախագծի շրջանակում «Արմենպրես»-ը ներկայացնում է Արցախում ծառայած Արագած Աբրահամյանի սխրանքի պատմությունը։ Նա պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Արիության մեդալով»։

Արագածն այժմ սովորում է Վանաձորի պետական համալսարանի կառավարման ֆակուլտետում։ Հիմա նա երկրորդ կուրսի ուսանող է։ Մինչև բանակ զորակոչվելն էլ է սովորել, նաև զբաղվել կարատեով, շատ մրցումների է մասնակցել Հայաստանում, Վրաստանում և այլ վայրերում։. «Տասնմեկ տարի զբաղվել եմ, 2009 թվականին Եվրոպայի առաջնությունում առաջին հորիզոնականն եմ զբաղեցրել։ Այժմ երեխաների եմ մարզում»։

Մեր պատմության հերոսն ասում է, որ իր նպատակն է ավարտել ուսումը։ Բայց նաև ձգտում է գործունեություն ծավալել արտերկրում։ «Ուղղակի ժամանակի խնդիր է, որ կարողանամ իրականացնել այն ամենը, ինչ պլանավորել եմ։ Բայց հիմա ինձ համար առաջնայինը պարապմունքներս ու աշակերտներս են։ Եթե ժամանակս հերիքի, ինքս էլ կշարունակեմ պարապել։ Հիմա, հնարավոր է, Օլիմպիական խաղերում ներառեն նաև կարատեն։ Ես, որ եվրոպական մրցաշարում հաղթել եմ, գիտեմ, եթե ինձ վրա աշխատեմ, լավ մարզվեմ, հաստատ հաջողության կհասնեմ նաև Օլիմպիական խաղերում։ Այդ պոտենցիալն ունեմ իմ մեջ»,- համոզված է Արագածը։

Նպատակների մասին խոսելուց հետո, հարցրի, թե որոնք են իր երազանքները, ասաց, թե երազանքն է լինել ծնողների, շրջապատի համար լավ մարդ, ով կարող է մարդկանց օգնել ցանկացած հարցում։ «Բոլորն էլ իրենց ծնողին, շրջապատին օգնում են, իսկ ես ուզում եմ այնպիսի բան անել, որ հիշվող ու մնայուն լինի։ Բայց դեռ չգիտեմ ինչ եմ անելու։ Իմ նպատակների մասին դեռ չեմ ուզում շատ բարձրաձայնել։ Մի բան կուզենամ ասել։ Որ քառօրյա պատերազմում ողջ մնացի, իմ բախտն ինձ հետ էր, և, երևի, ես դեռ ինչ-որ անելիքներ ունեմ։ Դեռ չեմ որոշել ինչ, բայց կյանքը, երևի, ցույց կտա, թե ինչ առաքելություն ունեմ, մնացածը հետո կորոշեմ»,-ասաց նա։

Խնդրեցի, որ մի փոքր պատմի, թե ինչպես է ինքն իմացել քառօրյա պատերազմն սկսվելու մասին։ «Մեր վաշտն այդ օրը գտնվում էր վերակարգում։ Ես հերթապահ էի հսկիչ-անցագրային կետում, ինձ հետ օրապահներից էր նաև Տիգրան Աբգարյանը։ Այդ օրը մենք սովորական ծառայություն էինք իրականացնում, և հանկարծ այդ ամենը սկսվեց։ Սկզբում հանկարծակիի եկանք, չէինք պատկերացնում ինչ է կատարվում։ Անընդհատ կրակոցներ էին, մեր զորամասը ռմբակոծության տակ էր։ Այդ ընթացքում առաջադրանք ստացանք դուրս գալ առաջնագիծ, մեկնել մարտական գործողությունների վայր ու թույլ չտալ հակառակորդի առաջխաղացումը դեպի մեր սահմանները։ Կատարեցինք մոտավորապես 40 կմ երթ դեպի Ջրական (Ջաբրայիլ)։ Երբ տեղ հասանք, արդեն կային դիրքեր, որոնք գրավել էր հակառակորդը։ Երեկոյան 5-7-ի միջակայքում հասանք մարտական գործողությունների վայր։ Ու հենց Ջրականում կռիվ տվեցինք, հետ բերեցինք մեր դիրքը։ Այդ ժամանակ մենք ընդհանրապես զոհ չունեցանք, իսկ հակառակորդը՝ չափից շատ զոհեր»,- վերհիշում է Արագած Աբրահամյանը։

Տանկի հրամանատար սերժանտ Արագած Աբրահամյանի գլխավորությամբ Տ-72-ի անձնակազմը ապրիլի 2-ին ոչնչացրել է հակառակորդի Տ-90 տանկը:

Արագածը պատմում է, որ իրենք մոտավորապես քառասուն րոպե են եղել գործողությունների կիզակետում, անմիջական մասնակցություն ունեցել մարտին, ինչից հետո թշնամին ետ է քաշվել, և տղաները մեր դիրքերը պահել են։

Տվյալ օրն այդ հատվածում նրանց առաքելությունը ավարտվել է։ Արդեն գիշերը ժամը երկուսի սահմաններում ետ են եկել իրենց դիրք, որպեսզի առավոտյան նորից սկսեն գրոհը։ «Առավոտյան կրկին սկսեցինք մեր գործողությունները, սակայն երկուսի կողմերը մեր կողքի տանկի անձնակազմը զոհվեց։ Եղոյան Բենիամինը (նրան Մոնթե էինք ասում), Աբգարյան Տիգրանը և Ալիխանյան Վլադիմիրը նահատակվեցին։ Նրանք շատ մեծ դեր ունեցան. մտել էին հակառակորդի թիկունքը, գցել դրոշը, անցել նրանց դիակների վրայով ու գրոհը կասեցրել մեր դիրքի մատույցներում»,- պատմում է Արագածը։

Լսելով այս ամենը՝ ասում եմ դուք բոլորդ հերոսներ եք, ի՞նչ ես զգում, որ քեզ այդպես են դիմում։ Ասում է, թե ինքը չի ընդունում, որ իրեն հերոս են ասում։ «Դա հերոսություն չէ, իմ կարծիքով։ Յուրաքանչյուր մարդու պարտքն է իր երկիրը պաշտպանելը, հատկապես, երբ տվյալ անձը գտնվում է ծառայության մեջ, դա իր աշխատանքն է։ Այդ երկու տարին մենք ծառայում ենք զուտ այն բանի համար, որ եթե հանկարծ պետք լինի, կարողանանք պաշտպանել մեր երկիրը, մեր հողը, ջուրն ու ընտանիքը»,- ասում է Արագածը։

Հարցնում եմ՝ իսկ ի՞նչ է քեզ համար հայրենիքը: Պատասխանում է. «Ինձ համար հայրենիքը իմ ծնողներն են, իմ տունը, այն մարդիկ, ում ես սիրում եմ, և իրենք էլ ինձ են սիրում»։

Ասում է, որ իր աշխարհայացքը փոխվել է, հիմա կյանքը ավելի լավ է պատկերացնում, քան առաջ։ «Այն ժամանակ ամեն ինչ խաղաղ, հանգիստ, իր հունով ընթանում էր, ոչնչի մասին չէի մտածում՝ ես էի, իմ սպորտը, և վերջ։ Բայց հիմա ամեն ինչ փոխվել է, ավելի լավ եմ գնահատում այն, ինչ ունեմ, որովհետև հիմա կարող էի չլինել, զուտ պատահականության արդյունք է, որ ողջ եմ մնացել։ Ես եղել եմ այն տանկում, որը խփեց հակառակորդը։ Բայց մինչ այդ Բենիամինը հասցրեց ինձ հանել տանկից, ուրիշ տանկ եմ տեղափոխվել։ Իմ հետևի տանկը ևս խփեցին, այդ ժամանակ ես հասցրեցի առաջ գնալ, և ինձ բան չեղավ»,- վերհիշում է Արագած Աբրահամյանը։

Հարցնում եմ, թե իր կարծիքով ի՞նչն է փրկել իրեն: Ասում է, որ բախտի բերմամբ է ողջ մնացել, և, երևի, մի քիչ էլ պետք է խելացի գործել։ «Այդ ընթացքում ամեն ինչին պետք է նայես այնպես, ինչպես կա, չպիտի ընկճվես։ Պետք չէ խուճապի մատնվել, թե վայ կրակեցին, պետք է թաքնվել։ Պիտի ավելի իրատեսորեն նայել, պիտի մտածես, որ նա քեզնից վախենում է, փախչում է, և ավելի խելացի գործես։ Ու այդ ժամանակ ավելի քիչ է հավանական, որ թշնամին կխոցի քեզ»,- ասում է նա ու հավելում, որ ամենակարևորն է լինել հոգեբանորեն պատրաստ այդ իրավիճակին։ Սկզբում ինքը պատրաստ չի եղել, բայց ընդամենը մի քանի ժամ, և իր համար արդեն սովորական է դարձել ամեն ինչ։ «Այդ պահին, որ իմանում ես պատերազմ է սկսվել, նման իրավիճակ է, չես կարողանում ոչ մի բանի մասին մտածել։ Ինձ թվում էր, թե շուտով կարթնանամ, և ամեն ինչ անցած կլինի։ Միայն մտածում էի, թե ինչով է ավարտվելու այդ ամենը… Արդյո՞ք իրականություն է սա… »,-եզրափակեց Արագածը։

Լիլիթ Դեմուրյան

Լուսանկարները` Էդուարդ Սեպետչյանի

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. հունիս, 2024

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝  առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում