Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

9 րոպեի ընթերցում

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքը՝ կրկին առաջատար. փաստավավերագրական, մայիս, 2024

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է փաստավավերագրական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքների։

Թովմաս Առաքելյանի «Ճանապարհ»-ն առաջին տեղում է։ Այս գիրքը փոքրիկ ճամփորդությունների միջոցով պատմում է Հայ Առաքելական եկեղեցու մասին։ Գրքի հերոսը հենց դու ես, սիրելի՛ ընթերցող։ Հեղինակն ուղեկցում է քեզ, բացատրում, թե ինչն ինչոց է Հայոց եկեղեցում` Խորհուրդներ, ծիսակարգ, բարեպաշտական սովորություններ, անդրադառնում է եկեղեցում վայելուչ կեցվածք ունենալու կարևորությանը, հերքում թյուրընկալումներն ու սնահավատությունները։ Զուգահեռ հնչում են նաև եկեղեցական հայրերի, վարդապետների, հոգևորականների խոսքերը, որոնք անբաժան են մեր հոգևոր կյանքից։ Այստեղ ամփոփված տեղեկությունները կարևոր են, քանի որ առօրյա կյանքում անկասկած առնչվելու ես քրիստոնեական այս Խորհուրդներին, ավանդություններին, սովորություններին: Լավ կլինի, որ գիտակցես, թե դրանք որտեղից են եկել, ուր են գնում և ուր կարող են մեզ տանել. չէ՞ որ քրիստոնեությունն ինքնին ճանապարհ է, որը տանում է դեպի փրկություն։ 

Բոդո Շեֆերի «Հաղթողների 30 օրենքները» գիրքը երկրորդ տեղում է։ Այն կսովորեցնի  լիարժեք վերահսկողություն հաստատել սեփական կյանքի նկատմամբ, փոխել վերաբերմունքը ինքներդ ձեր և շրջապատի հանդեպ, միշտ առաջ շարժվել ու զարգանալ, հասնել ֆինանսական անկախության, լինել «արծիվ», այլ ոչ թե «բադ»:

Հեկտոր Գարսիայի և Ֆրանսեսկ Միրալեսի «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» երրորդ տեղում է։ «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը» յուրահատուկ լրագրողական հետաքննություն-հետազոտություն է՝ պարզելու, թե որն է Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների երկարակեցության գաղտնիքը և ինչ է իրականում նշանակում իկիգայը: Շնորհիվ այս գրքի դուք բազմաթիվ տեղեկություններ կստանաք երկարակեցության գաղտնիքների և իրենց կյանքում թեկուզ փոքրիկ, բայց կարևոր նպատակներ ունեցող ճապոնացիների մասին: Այն կօգնի ձեզ գտնել ձեր սեփական իկիգայը ու լիցքավորվել թարմ էներգիայով՝ պատրաստ ապրելու երկար ու երջանիկ:

Ջեյմս Քլիըրի «Ատոմային սովորություններ» գիրքը չորրորդ տեղում է։ «Ատոմային սովորություններ» գիրքը բացահայտում է այն փոքրիկ փոփոխությունները, որոնցում մեծ ուժ է թաքնված: Պատահե՞լ է՝ փորձեք ինչ-որ նոր սովորություն ձեռք բերել և չհաջողեք: Այս ուղեցույցը կարդալով՝ կհասկանաք, որ խնդիրը ձեր մեջ չէ, այլ համակարգի: Հիմնվելով գիտական տվյալների, սեփական փորձի և ուրիշ հաջողակ մարդկանց պատմությունների վրա՝ Ջեյմս Քլիըրը ցույց է տալիս, որ յուրաքանչյուր սովորության հիմքում որոշակի համակարգ է գործում, ինչը ստույգ վերլուծելով՝ կարող ենք վատ սովորություններից ազատվել, իսկ լավերը՝ դարձնել անխուսափելի:

Էրիկ Բեռնի «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ» գիրքը հինգերորդ տեղում է։ 

Գիրք մարդկային հարաբերությունների հոգեբանության մասին։ Սա պարզ ու երբեմն նույնիսկ զվարճալի եղանակով ներկայացված գիտական տեսություն է, որը նույնքան օգտակար և կիրառելի է նաև սովորական մարդկանց համար, որոնք ցանկանում են հասկանալ, թե ինչ է կատարվում իրենց շուրջը։ Հեղինակը պնդում է, որ յուրաքանչյուրիս ներսում երեք ԵՍ կա՝ Մեծահասակ, Ծնող ու երեխա, ու ցանկացած պահի մեր վարքը պայմանավորված է նրանով, թե դրանցից որն է արձագանքում իրավիճակին։

Վեցերորդ տեղում է Ջո Նավարոյի «Ես կարդում եմ Ձեր մտքերը» գիրքը։ Այս գրքում դուք կիմանաք, թե որ նախնադարյան բնազդներն են կառավարում մեր մարմնի լեզուն, ինչու չի կարելի վստահել մարդու դեմքի արտահայտություններին, որն է մարմնի «ամենաանկեղծ» մասը, ինչպես կարդալ դիմացինի իրական մտքերը նրա ձեռքերի, ոտքերի,  իրանի և շուրթերի միջոցով և ինչպես կիրառել այս գիտելիքները՝ ավելի վստահ ու անկեղծ տպավորություն թողնելու համար։ Գրքում ներկայացված են ոչ միայն համոզիչ օրինակներ FBI-ի գործակալի իրական պրակտիկայից, այլև առկա են հղումներ ոչ վերբալ հաղորդակցության ոլորտում ամենահայտի հետազոտողների աշխատություններին: Գրքում կգտնեք նաև պատկերներ, որոնք է՛լ ավելի ընկալելի և հետաքրքիր կդարձնեն ընթերցանությունը:

Ռոբին Շարմայի «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» յոթերորդ տեղում է։ «Առավոտյան ժամը 5-ի ակումբը» մոտիվացիոն աշխատություն է: Այստեղ Շարման փորձում է ընթերցողին սովորեցնել առավոտյան վաղ արթնանալու խորհուրդը: Շարման իր հերոսների օրինակով ընթերցողին օգնում է դառնալ հաջողակ, երջանիկ, ինչու չէ, նաև սիրված: Հերոսների հետաքրքիր և արկածներով լի շրջագայությունները տարբեր երկրներով էլ ավելի ու խորհրդավոր են դարձնում գիրքը:

Դանիել Քանեմանի «Մտածողություն. արագն ու դանդաղը» ութերորդ տեղում է։ Հոգեբան և Նոբելյան մրցանակի դափնեկիր Դանիել Քանեմանի «Մտածողություն. Արագն ու Դանդաղը» հանրահայտ գիրքը մեկընդմիշտ կփոխի մարդկային մտածողության մասին ձեր պատկերացումները։ Հեղինակը ծանոթացնում է մեզ մտածողության երկու «կերպարներին»՝ արագ ու ինտուիտիվ Համակարգ 1–ին և դանդաղ ու տրամաբանական Համակարգ 2–ին, որոնք, միմյանց փոխլրացնելով, ձևավորում են մեր դատողությունները և ազդում մեր գործնական ու անձնական որոշումների վրա։

Դեյլ Քարնեգիի «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել» գիրքը իններորդ տեղում է։ Քարնեգիի նոր թարգմանված գիրքը արդեն հասանելի է ընթերցողներին: Պետք է կարողանալ վայելել կյանքը՝ ինչպիսին էլ որ այն մեզ բաժին ընկած լինի։ Անհանգստությունը մեծագույն չարիք է, որը ավելի շատ է քայքայում մարդու առողջությունը, քան ցանկացած հիվանդություն։ Քարնեգին այս գիրքը գրել է հենց այդ նպատակով, որպեսզի ուրիշ մարդկանց հետ կատարված օրինակների հիման վրա մեզ պարզ և մատչելի կերպով սովորեցնի ամենակարևորը. որ կյանքը պետք է շարունակել վառ գույներով...

Ռոբին Շարմայի Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին» գիրքը տասներորդ տեղում է։ Այս գիրքը Ռոբին Շարմայի հերթական բեսթսելերն է: Գրքում զետեղված հինգ վարպետությունների միջոցով հեղինակը քայլ առ քայլ ընթերցողին տանում է դեպի անձնական, ապա նաև նրանից բխող ընտանեկան երջանկություն: Եվ որ ամենակարևորն է. ամեն ինչ պետք է անել սիրով: Հեղինակի խոսքերով ասած՝ փոքր բաներն արա մեծ սիրով և ուշադրությամբ, այնժամ մեծ բաներն իրենք իրենց մասին կհոգան:

ՏեղՓոփ.Գիրք Հրատ.Քանակ
10

Թովմաս Առաքելյան,

 «Ճանապարհ»

Newmag134
2+3

Բոդո Շեֆեր,

 «Հաղթողների 30 օրենքները»

Դավինչի79
3+3

Հեկտոր Գարսիա և Ֆրանսեսկ Միրալես,

 «Իկիգայ․ երկար ու երջանիկ կյանքի ճապոնական գաղտնիքը»

Դավինչի66
4-2

Ջեյմս Քլիըր,

 «Ատոմային սովորություններ»

Էդիթ Պրինտ64
5-2

Էրիկ Բեռն,

 «Խաղեր, որոնք խաղում են մարդիկ»

Դավինչի36
6+1

Ջո Նավարո,

 «Ես կարդում եմ Ձեր մտքերը»

Դավինչի34
7*

Ռոբին Շարմա,

 «Առավոտյան ժամը 5-ի ակումբը»

Բուկինիստ32
8Նոր 

Դանիել Քանեման,

 «Մտածողություն. արագն ու դանդաղը»

Զանգակ32
9*

Դեյլ Քարնեգի,

 «Ինչպես դադարել անհանգստանալ և սկսել ապրել»

 հեղ հրատ30
10*

Ռոբին Շարմա,

 Ընտանեկան իմաստնության դասեր վանականից, որը վաճառեց իր «Ֆերարին»

Բուկինիստ28

«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը

Ցանկում ներառված չեն հանրագիտարանները

Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը:

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-27/24. Րաֆֆի, Զոլա, Մաղաքյան

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝  առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն ունեն գաղտնիք»-ն՝ առաջատար. հայ գրականություն. հունիս, 2024

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-26/24. Դավթյան, Լը Տըլյե, Բյուրապատիկը

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝  առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք.ա. 15-րդ դարին թվագրվող բրոնզե  քարայծի քանդակը Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է

Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք.ա. 15-րդ դարին թվագրվող բրոնզե քարայծի քանդակը Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում