Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

6 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-24/24. Քեշիշյան, Քրիստի, Պերեզ, Լակոմբ, Չեռնյակ

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Գրիգոր Քեշիշյան, «Քեզնից հեռու, քեզ հետ»

grigor.jpg

Սիրո, հայրենասիրության, հայրենադարձության դժվար ու լուսավոր կողմերի մասին «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը 1940-ականներին Լիբանանից հայրենադարձված Գրիգոր Քեշիշյանի զգացմունքների ամփոփումն է մի գեղեցիկ սիրո պատմության տեսքով։ Վիպակը նամակների ժողովածու է, որ հայրենադարձման իր հերթին սպասող Սամվելը գրում է արդեն հայրենի հողի վրա ապրելու երազանքին հասած իր սիրելիին։ Բաժանումը ծանր վերք է բացում սիրելիների սրտերում, իսկ վերամիավորման սպասումը՝ բացահայտում նրանց ճակատագրի անսպասելի ոլորանները։ «Քեզնից հեռու, քեզ հետ» վիպակը լույս է տեսել ԽՍՀՄ տարիներին, իսկ այժմ վերահրատարակվել է «ԴաՎինչի» հրատարակչության կողմից։ Գրքի էջերում կգտնեք սիրո մասին բազմաթիվ՝ արդեն իսկ հայտնի աֆորիզմներ դարձած մտքեր։

Թարգմանական գրականություն. Ագաթա Քրիստի, «Ժամացույցները»

Agata.jpg

Խորհրդավոր մի սպանություն՝ լի այնքան տարօրինակ դրվագներով, որ թվում է, թե շատ ծանր հետաքննություն է սպասվում: Լուսիններ, կիսալուսիններ, ժամացույցներով լի մի սենյակ, գետնին փռված անշունչ մարմին, կույր տանտիրուհի և մի երիտասարդ սղագրուհի, որ ակամայից հայտնվում է խճճված պատմության կիզակետում: Մինչդեռ Էրքյուլ Պուարոն պնդում է, որ իրականում ամեն ինչ շատ պարզ է. ընդամենը մարդկանց հետ զրուցել է պետք, քանի որ սովորական խոսակցության ընթացքում են բացահայտվում էական մանրուքները:

«Դետեկտիվի թագուհի» Ագաթա Քրիստիի պատկերավոր սպանությունների առեղծվածները տասնամյակներ շարունակ հետապնդել են ընթերցողներին: Նրա գրքերը հրատարակվել են ավելի քան 2 միլիարդ տպաքանակով և թարգմանվել են աշխարհի շուրջ 100 լեզուներով: Ագաթա Քրիստին գրանցված է Գինեսի համաշխարհային ռեկորդների գրքում՝ որպես բոլոր ժամանակների ամենավաճառված վիպագիրը: Նա նաև աշխարհի ամենաշատ թարգմանված հեղինակն է՝ առաջ անցնելով Ժյուլ Վեռնից և Ուիլյամ Շեքսպիրից: Բոլոր ժամանակների ամենախորհրդավոր պատմություններն ու կերպարները կերտած այս բրիտանացի վիպասանը աշխարհին նմանը չունեցող ժառանգություն է թողել: Թարգմանությունը՝ Նաիրա Քերոբյանի։ Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ»-ը: 

Մանկապատանեկան գրականություն. Սեբաստիեն Պերեզ, Բենժամեն Լակոմբ, «Աշխարհի ամենալավ մայրիկը»

mayrik.jpg

Մենք բոլորս էլ մայրիկ ունենք: Նա է մեզ համար հոգ տանում, երբ լավ չենք զգում, վատ եղանակին ստիպում է տաք հագնվել: Բայց ո՞վ է մայրիկը, և ինչ է նշանակում մայրիկ լինել: Ահա պարզագույն մի հարց, որը, սակայն, ունի նույնքան պատասխաններ, որքան գոյություն ունեն երեխա դաստիարակելու եղանակներ: Բնության մեջ անթիվ-անհամար մայրիկներ կան: Ո՞ւմ կարելի է ամենալավ մայրիկը համարել: Եղնի՞կ մայրիկին, կկո՞ւ մայրիկին, թե՞ մարդ մայրիկին: Արդյոք նրանք միևնույն կե՞րպ են իրենց բալիկներին մեծացնում: Եթե ո՛չ, ապա իսկապես ո՞վ է աշխարհի ամենալավ մայրիկը: Թարգմանությունը՝ Թագուհի Բլբուլյանի։  Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը: 

Փաստավավերագրական գրականություն. Եվգենի Չեռնյակ, «BIG MONEY. Առաջամարտիկների սկզբունքները»

big money.jpg

Այս գիրքն այն մարդկանց մասին է, որոնք միշտ հնարավորություններ են փնտրում և գտնում դրանք: Աշխարհում բոլոր լավ բաները հորինել են մարդիկ, որոնք ցանկանում են փող աշխատել: Այս գիրքը ձեռնարկատերերի և գործարարների մասին Է, որոնք ամեն օր ավելի լավն են դարձնում այս աշխարհը՝ զարգացնելով իրենց բիզնեսը, ստեղծելով աշխատատեղեր և վճարելով հարկեր: Հակառակ կարծրատիպերի, նրանք ոչ թե ձանձրալի, մռայլ կապիտալիստներ են, որոնք մտածում են միայն փողի մասին, այլ հետաքրքիր, խելացի, խարիզմատիկ մարդիկ, որոնք մեզ պես ամեն օր հաջողության կարիք ունեն և ափսոսում են, որ դրա համար միշտ Ժամանակը չի բավականացնում: Միակ տարբերությունն այն է, որ նրանք բոլորը պերֆեկցիոնիստներ են՝ տարված իրենց գաղափարով: Հենց նրանց է պատկանելու ապագայի աշխարհը: Թարգմանությունը ն ծանոթագրությունները՝ Գոհար Քալաշյանի։ Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

 

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Մարդասպանի աչքերով»-ն՝ առաջատար. թարգմանական. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

Մշակույթ

Պատմության գանձերը. Ք․ա․ 23-րդ դարի արծաթե գավաթը՝ հասարակության դասակարգման, նյութական և հոգևոր մշակույթի բացահայտման աղբյուր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝  առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Վանականներն» -ն՝ առաջատար. հայ գրականություն. մայիս, 2024

Պատմության գանձերը. Ք.ա. 15-րդ դարին թվագրվող բրոնզե  քարայծի քանդակը Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է

Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք.ա. 15-րդ դարին թվագրվող բրոնզե քարայծի քանդակը Արթիկում զարգացած գեղարվեստական մետաղագործության ապացույցներից է

«Նոր գիրք»-23/24. Մնձուրի, Պետրոսյան, Խաչմանուկյան, Հաթենլոքեր, Շմիդտ, Քիսինջեր

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-23/24. Մնձուրի, Պետրոսյան, Խաչմանուկյան, Հաթենլոքեր, Շմիդտ, Քիսինջեր

Պատմության գանձերը. Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը՝ տարածաշրջանում զարգացած ոսկերչության խորհրդանիշ

Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. Ք․ա․6-5-րդ դարերին թվագրվող թռչնակերպ ծայրերով ոսկյա կրծքազարդը՝ տարածաշրջանում զարգացած ոսկերչության խորհրդանիշ

«Նոր գիրք»-22/24. Պետրոսյան, Էռնո, Թրեվերս, Նադիրյան

Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-22/24. Պետրոսյան, Էռնո, Թրեվերս, Նադիրյան

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2024

Հատուկ նախագծեր

«Երևանյան բեսթսելեր». «Ճանապարհ» գիրքն ՝ առաջատար. փաստավավերագրական, ապրիլ, 2024

Երգիծանկարչությունն էություն, մտածելակերպ և կյանքի փիլիսոփայություն է. Վրեժ Քասունի

Հատուկ նախագծեր

Երգիծանկարչությունն էություն, մտածելակերպ և կյանքի փիլիսոփայություն է. Վրեժ Քասունի

Պատմության գանձերը. կենդանակերպ արձանիկները խոսում են արվեստի և քանդակի շուրջ վաղ բրոնզեդարյան մարդու պատկերացումների մասին

Հատուկ նախագծեր

Պատմության գանձերը. կենդանակերպ արձանիկները խոսում են արվեստի և քանդակի շուրջ վաղ բրոնզեդարյան մարդու պատկերացումների մասին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում