«Երևանյան բեսթսելեր». «Երեք խոզուկները» ՝ առաջատար. մանկական. մայիս, 2024
5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 28 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալության «Երևանյան բեսթսելեր» հեղինակային նախագիծն այս շաբաթ ներկայացնում է մանկական և պատանեկան գեղարվեստական ստեղծագործությունների լավագույն տասնյակը՝ ըստ մայիսի վաճառքի տվյալների:
Առաջին հորիզոնականում «Երեք խոզուկները» մանկական հեքիաթն է: Գիրքը հնարավորություն է տալիս փոքրիկներին ծանոթանալու երեք խոզուկների արկածներին:
Երկրորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է: Այն կարծես օրորոցային լինի փոքրիկների համար, հետևաբար քաջ հայտնի է բոլորին: «Կարմիր գլխարկը» ամենահայտնի հեքիաթներից է և սիրվել է բոլորի կողմից:
«Ջունգլիների գիրքը» երրորդ հորիզոնականում է։ Այս փոքրիկ գիրք համայնապատկերի միջոցով ձեր երեխաները և կծանոթանան հայտնի հեքիաթներին, և կզարգացնեն իրենց երևակայությունը տարածական պատկերների միջոցով։
Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» չորրորդ տեղում է։ Աշխարհահռչակ անգլիացի գրող, բանաստեղծ, Նոբելյան մրցանակի դափնեկիր Ռադյարդ Քիփլինգի «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» հեքիաթային վիպակը դասվում է համաշխարհային գրականության շարքը: Այն ջունգլիներում ապրող «մարդու ձագի»՝ Մաուգլիի՝ արկածներով լի կյանքի մասին է, որը ներկայացված է շատ հետաքրքրիր ու գեղեցիկ պատմություններով:
Հեքիաթային վիպակը հրատարակված է կրճատ տարբերակով:
Հինգերորդ տեղում է «Բոքոնիկը» գիրքը: Բոքոնիկի մասին հեքիաթը հանդիպում է ռուսական և ուկրաինական բանահյուսություններում, ինչպես նաև ունի իր նմանակները շատ ժողովուրդների մոտ: Սյուժեն հանդիպում է նաև սկանդինավյան, գերմանական, ուզբեկական, թաթարական և այլ հեքիաթներում:
Հովհաննես Արամյանցի «Անտառի գիրքը» վեցերորդ տեղում է։ «Անտառի գիրքը» հայ ժամանակակից հեղինակ Հովհաննես Արամյանցի առաջին ստեղծագործությունն է՝ նախատեսված բոլոր հետաքրքրասեր փոքրիկների և պատանիների համար։
Գիրքը պատմում է խորամանկ փոքրիկ աղվեսիկի և խելացի մանչուկի ծանոթության մասին և բացահայտում մի շարք զարմանահրաշ պատմություններ Խոսրովի անտառի գազանիկների մասին։ Այն սովորեցնում է, թե ինչ է ընկերությունը, թե ինչպես գնահատել և լինել շնորհակալ, ինչպես երազել և պայքարել մեր երազանքներին հասնելու համար։
Յոթերորդ հորիզոնականում Շառլ Պերոյի «Կարմիր գլխարկը» հեքիաթն է՝ այս անգամ մեկ այլ տարբերակով։
Գրիմ Եղբայրների «Հենզելն ու Գրետելը» ութերորդ հորիզոնականում է։ Պատմություն է եղբոր և քրոջ մասին, որոնց սպառնում էր մարդակեր վհուկը։ Վերջինս ապրում էր խորն անտառում՝ հացից և քաղցրավենիքներից պատրաստված տան մեջ։ Երեխաները չար վհուկից ազատվում են իրենց հնարամտության շնորհիվ։
Իններորդ տեղում է «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» գիրքը։ «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» ժողովածուն իր մեջ ներառում է պատմություններ ամենասիրված հեքիաթային արքայադուստրերի մասին: Վառ նկարազարդումներով, գեղեցիկ ձևավորումներով այս գիրքն ասես բերված լինի հեքիաթային աշխարհից, որտեղ բնակվում են սիրված մուլտֆիլմերի ու հեքիաթների բոլոր-բոլոր հերոսները:
Տասներորդ հորիզոնականն է զբաղեցնում «Լինում է, չի լինում» ժողովածուն: «Լինում է, չի լինում» խորհրդավոր բառերով սկսվող Հանս Քրիստիան Անդերսենի, Գրիմ եղբայրների, Շառլ Պերրոյի, Գաբրիել դը Վիլնյովի այս հեքիաթները փոքրիկների ամենասիրելիներն են, որոնք իրենց նոր նկարազարդումներով էլ ավելի հետաքրքիր կդարձնեն ընթերցումը:
Տեղ | Փոփ. | Գիրք | Հրատ. | Քանակ | |
1 | 0 | ![]() | «Երեք խոզուկները» | Բուկինիստ | 123 |
2 | * | ![]() | Շառլ Պերո, «Կարմիր գլխարկը» | Բուկինիստ | 101 |
3 | 0 | ![]() | «Ջունգլիների գիրքը» | Բուկինիստ | 88 |
4 | +2 | ![]() | Ռադյարդ Քիփլինգ, «Ջունգլիի գիրքը. Մաուգլիի պատմությունը» | Բուկինիստ | 66 |
5 | +3 | ![]() | «Բոքոնիկը» | Բուկինիստ | 61 |
6 | * | ![]() | Հովհաննես Արամյանց, «Անտառի գիրքը» | Դավինչի | 38 |
7 | * | ![]() | Շառլ Պերո, «Կարմիր գլխարկը» | Բուկինիստ | 35 |
8 | * | ![]() | Գրիմ Եղբայրներ, «Հենզելն ու Գրետելը» | Բուկինիստ | 34 |
9 | -5 | ![]() | «20 հեքիաթ արքայադուստրերի մասին» | Դավինչի | 33 |
10 | * | ![]() | «Լինում է, չի լինում» | Զանգակ | 29 |
«Երևանյան բեսթսելերը» ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը
Ցանկում ներառված չեն «Երևանյան բեսթսելեր» մրցանակի արժանացած գրքերը
Վարկանիշային ցուցակի կազմման հարցումներին մասնակցել են «Բուկինիստ» (011-53-74-13), «Հայ գիրք-Դարան» (56-80-38), «Զանգակ» (011-22-33-66), «Նոր գրախանութ» ( 044-53-74-74) գրախանութների և գրատների ցանցերը: