Երևան

«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակը հերքել է վարորդների՝ աշխատանքից ազատման դիմում գրելու տեղեկությունը

1 րոպեի ընթերցում

«Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակը հերքել է վարորդների՝ աշխատանքից ազատման դիմում գրելու տեղեկությունը

«Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի խոսնակ Գեղամ Ասատրյանը հերքել է Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանի հայտարարությունն այն մասին, թե ավտոբուսների 50 վարորդ սեփական դիմումի համաձայն հեռացել է աշխատանքից՝ ակնկալվող գումարից պակաս չափով աշխատավարձ ստանալու պատճառով:  

««Ժոնգ թոնգ» մակնիշի տրանսպորտային միջոցների վարորդները այս ամիս նախորդ ամսվա կատարած աշխատանքի համար դեռ աշխատավարձ չեն ստացել, էլ ուր մնաց դիմում գրեն, ազատվեն աշխատանքից։ Աշխատավարձը փոխանցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով մինչեւ հաջորդ ամսվա 15-ը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է «Երևանի ավտոբուս» ընկերության խոսնակը:

Ավելի վաղ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում կատարած գրառման միջոցով ահազանգել էր, որ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի 50 վարորդներ, ստանալով նախորդ ամսվա աշխատավարձը, տեսնելով, որ վարձատրվել են ակնկալվող գումարից պակաս չափով, դիմում են գրել և հեռացել աշխատանքից։ 

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում