Երևանում 2025 թվականին կբարեկարգվի 115 բակ, կկառուցվի 30 ֆուտբոլի դաշտ
1 րոպեի ընթերցում

Երևանում 2025 թվականին նախատեսվում է 115 բակի բարեկարգում, որոնցից 30-ում կկառուցվի ֆուտբոլի դաշտ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:
«Կսկսվի նաև «Հաղթանակ» զբոսայգու հարևանությամբ թենիսի ակադեմիայի շինարարությունը:
Կշարունակվի այգիների բարեկարգումը՝ քաղաքին վերադարձնելով իրական, ցանկալի կերպարը»,- ասել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Երևանի բարեկարգման 2025 թվականի ծրագիրն ընդգրկում է 5.2 միլիարդ դրամի ներդրում:
Կարդացեք հոդվածը` فارسی