1 րոպեի ընթերցում
Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն մարտի 13-ի լուսադեմին զանգել է մի քաղաքացի և խնդրել, որ Նոր Խարբերդի 16-րդ փողոցի տներից մեկին ոստիկան մոտենա։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է Ոստիկանության տարածած հաղորդագրությունից, նշված հասցե են մեկնել ոստիկաններ, սակայն ահազանգած 28-ամյա քաղաքացին երկու նռնակ ձեռքին պահանջում էր չմոտենալ, սպառնում էր գրավել և պայթեցնել տունը։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ երիտասարդը իրավապահներին է հանձնել նռնակները։
Նա ձերբակալվել և տեղափոխվել է Ոստիկանության Շենգավիթի բաժին։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։