Հատուկ նախագծեր

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

5 րոպեի ընթերցում

«Նոր գիրք»-25/24. Վարդանյան, Հաուզհոֆեր, Քոնան Դոյլ, Ջիշկարիանի

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» լրատվական գործակալությունը ներկայացնում է իր հեղինակային «Նոր գիրք» նախագիծը: Այն ամեն երկուշաբթի ընթերցողի դատին է հանձնում հայաստանյան հրատարակչությունների լույս ընծայած գրքերը: Գործակալության էջերում ընթերցասերները հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալ նոր գրքերի մասին, ծանոթանալ դասական գործերին և արդի գրականության զարգացման միտումներին: 

Այս շաբաթ «Արմենպրես»-ն առանձնացրել է 2024 թվականին հրատարակված և հանրության դատին հանձնված տարբեր հրատարակչությունների ուշագրավ գրքեր՝ տարբեր խորագրերի ներքո:

Հայ գրականություն. Արամ Վարդանյան, «Մեղավոր հոգու շշունջը»

Մեկ մարդու ճակատագրի միջոցով ցույց է տրվում, թե ինչպես մարդը կարող է վերափոխվել հանցագործի և ընդհակառակը՝ կամքի լարումով վերադառնալ բնականոն ու ստեղծարար կյանքի հուն։ Գրքի գլխավոր հերոսը, որը քրեական ենթամշակույթ կրողների պարագլուխ է՝ հետևում թողնելով հանցավոր կյանքը՝ կարողանում է դուրս գալ մեղսալից կյանքից։ Գրքում կարևորվում է նաև հասարակության դերը, որի վերաբերմունքը անչափ կարևոր է հանցագործին ճիշտ ճանապարհի վերադարձնելու համար։

Վեպը գրված է իրական փաստերի հիման վրա։ Գիրքը լույս է ընծայել «Դարակ»-ը։

Թարգմանական գրականություն. Մառլեն Հաուզհոֆեր, «Պատը»

Քառասունամյա կինն անսպասելիորեն հայտնվում է անտառում։ Բազմաթիվ մարտահրավերներ հաղթահարելով՝ աստիճանաբար սովորում է ապրել բնության հետ ներդաշնակ։ Նրա օրագրի էջերից ընթերցողը կպարզի հերոսուհու նոր առօրյան, հոգևոր վերածնունդն ու ինքնաճանաչման ճանապարհը։

Այս հուզիչ պատմության միջոցով հեղինակը նոր դիտանկյունից է անդրադառնում մարդ-հասարակություն և մարդ-բնություն փոխհարաբերություններին՝ բացահայտելով ներքին ու արտաքին աշխարհների ներդաշնակությունը։ 

Թարգմանիչ՝ Գայանե Գինոյան։ Գիրքը լույս է ընծայել «Զանգակ»-ը: 

Մանկապատանեկան գրականություն. Սըր Արթուր Քոնան Դոյլ, «Վեց Նապոլեոնների առեղծվածը» (պատմվածքներ)

Շերլոք Հոլմսի՝ մասնավոր խուզարկուի մասին պատմությունների հեղինակն անգլիացի գրող սըր Արթուր Քոնան Դոյլն է:
Հոլմսի կերպարը գրական ամենավառ կերպարներից է, այնքան, որ շատերը նրան իրական են համարել: Ըստ հարցման՝ միջինում ամեն հինգերորդ բրիտանացի համարում է, որ Հոլմսն իրականում գոյություն է ունեցել, իսկ Լոնդոնում մինչև իսկ նրա «տուն- թանգարանը» կա, ուր չի դադարում երկրպագուների հոսքը:

Անգամ Քոնան Դոյլի կյանքի ընթացքում այլ հեղինակներ պատմվածքներ էին գրում խուզարկուի արկածների մասին: Հոլմսի մասին գրել են Քոնան Դոյլի որդի Ադրիանը, մի շարք նշանավոր հեղինակներ՝ Ջոն Դիքսոն Քարրը, Էլլերի Քուինը, Մորիս Լեբլանը, Սթիվեն Քինգը, Ռեքս Սթաութը, Մարկ Տվենը, Բորիս Ակունինը, և նույնիսկ ԱՄՆ-ի նախագահ Ֆրանկլին Ռուզվելտը: 

Թարգմանությունն անգլերենից՝ Նունե Թորոսյանի: Գիրքը լույս է ընծայել «Անտարես»-ը:

Փաստավավերագրական գրականություն. Դավիթ Ջիշկարիանի, «Կաշվե թիկնոցից մինչև կաշվե գնդակ»

Խորհրդային տարիներին սպորտային ակումբները գործում էին պետական գերատեսչությունների հովանավորությամբ: Թբիլիսիի «Դինամո» ֆուտբոլային ակումբը պատկանում էր Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատին, որը 1920-1930-ականներին ղեկավարում էր Լավրենտի Բերիան։ Թիմի սպորտային վերելքն ու ֆուտբոլիստների անձնական ողբերգությունները կապված էին հենց այդ հանգամանքի հետ. ավելին, դրանք միահյուսված էին։ Խաղադաշտից դուրս որոշ ֆուտբոլիստներ եղել են Ներքին գործերի կոմիտեի քննիչներ, մյուսները՝ զանգվածային ճնշումների զոհ։ Այդքանով հանդերձ՝ չեկիստական ​​ ակումբը դառնում է Վրաստանի ազգային հպարտության խորհրդանիշ և 1981 թվականին նվաճում ՈՒԵՖԱ-ի գավաթը՝ մեկը մյուսի հետևից հաղթելով եվրոպական գրանդ ակումբներին։ Խորհրդային թիմի համար արտասովոր հաջողություն էր: Այս գիրքն ուսումնասիրում է վրացական ֆուտբոլային ակումբի բացառիկ պատմությունը և փորձում պատասխանել այն հարցին, թե ինչու է այդ հաղթանակը շատ կարևոր առայսօր, և Թբիլիսիի «Դինամոն» ինչ տեղ է զբաղեցնում վրացիների գիտակցության մեջ։ Գիրքը լույս է ընծայել Newmag-ը: 

«Նոր գիրք»-ը ներկայացրեց Ռոզա Գրիգորյանը

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Հայաստան

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սուրբ Աստվածածին եկեղեցու բակում հայտնաբերված աղջիկ երեխան վերամիավորվել է ընտանիքի հետ

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հայաստան

Քաղաքաշինության կոմիտեն համայնքապետարանների աշխատակիցների համար կազմակերպում է urban.e-gov.am համակարգի կիրառման վերաբերյալ դասընթացներ

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

Արտաքին քաղաքականություն

Հովհաննիսյանը և Պրովանդիեն քննարկել են հայ-ֆրանսիական բազմոլորտ համագործակցության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Արտաքին քաղաքականություն

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պաշտոնական այց կկատարի Թբիլիսի

Անոնս

Հուլիսի 3-ի միջոցառումների անոնս

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Սպորտ

Կարեն Գիլոյանն ընդունել է Հռիփսիմե Խուրշուդյանին կարիերան ավարտելու կապակցությամբ

Կաշառքով վարորդական վկայականներ ստանալու գործում որպես մեղադրյալ ներգրավվել է շուրջ 3 տասնյակ անձ

Իրավունք

Կաշառքով վարորդական վկայականներ ստանալու գործում որպես մեղադրյալ ներգրավվել է շուրջ 3 տասնյակ անձ

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

Երևան

Լուսանկարների շնորհիվ տեսնում ենք Հայաստանի պատմությունը. ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանն այցելեց «Արմենպրես»-ի ցուցահանդես

«Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է

Մարզեր

«Շիրակ» օդանավակայանում ռումբի տեղադրման վերաբերյալ ահազանգը կեղծ է

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Իրավունք

Միջազգային քրեական դատարանի նախագահն ու ՀՀ արդարադատության նախարարը քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունը

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

Հայաստան

Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի գործունեության հաշվետվությունը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում