Արդարադատության ակադեմիայի շրջանավարտները ստացան ավարտական դիպլոմներ և աշխատանքի ընդունվելու հրամաններ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արդարադատության ակադեմիայի 26 շրջանավարտ ՀՀ քննչական կոմիետի նախագահի հրամանով կոմիտեի տարբեր ստորաբաժանումներում աշխատանքի կանցնի։ Նոյեմբերի 24-ին քննչական կոմիտեում տեղի ունեցավ շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությունը։ Դիպլոմների հետ մեկտեղ շրջանավարտները ստացան նաև աշխատանքի ընդունվելու հրամանները։

Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը հատուկ ընդգծեց քննիչի աշխատանքում տեսական և հատկապես գործնական գիտելիքի անփոխարինելի դերը։ «Քննիչն այն պաշտոնատար անձն է, ում գործունեությունը հստակ կանոնակարգված է քրեական դատավարության օրենսդրությամբ, հետևապես ուղղակի անհրաժեշտություն է, որ նա լավագույնս տիրապետի օրենքի պահանջներին և խստորեն հետամուտ լինի դրանց պահպանմանը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Հովսեփյանը:

Աղվան Հովսեփյանն արձանագրեց, որ արդարադատության իրականացման հիմքում քննիչի աշխատանքն է, ում առջև դրված պահանջը մեկն է՝ յուրաքանչյուր քրեական գործով հնարավորինս պարզել օբյեկտիվ իրականությունը՝ ապահովելով բազմակողմանի և օբյեկտիվ քննության իրականացումը: ՀՀ ՔԿ նախագահն ընդգծեց, որ մշակվել և ներդրվել է են օրենսդրական անհրաժեշտ կարգավորումներ քննիչի անկախությունն ապահովելու համար, որը քննիչը պետք է դրսևորի իր վարույթում գտնվող յուրաքանչյուր քրեական գործով: «Որևէ անմեղ մարդ չպետք է դատապարտվի, հանցանք գործած որևէ անձ չպետք է ազատվի քրեական պատասխանատվությունից, իսկ դրանց հնարավոր է հասնել միայն օբյեկտիվ քննությամբ, օրենքով սահմանված կարգով ձեռք բերված ապացույցների արդյունքում»,- եզրափակեց Աղվան Հովսեփյանը:

ՀՀ արդարադատության ակադեմիայի ռեկտոր Սերգեյ Առաքելյանն ընդգծեց, որ ակադեմիան ավարտած շրջանավարտների ուղին շատ դժվար է եղել: «Նրանք, ցուցաբերելով աշխատասիրություն, համապատասխան ջանքեր, ի վերջո, հասել են այս օրվան: Յուրաքանչյուր մարդ ինքն է պատասխանատու իր ընտրության համար: Սիրելի շրջանավարտներ, դուք ինքներդ եք ընտրել այս բարդ, պատասխանատու աշխատանքը: Եվ, հաշվի առնելով, այս ժամանակահատվածում ձեզ ճանաչելու հնարավորությունը, ես կարող եմ վստահ պնդել, որ դուք ի վիճակի եք կատարել ձեր առջև դրված խնդիրները: Ձեր գործը շատ պատասխանատու է նաև այն առումով, որ դուք ձեր գործով լուծելու եք մարդկային ճակատագրեր: Չմոռանաք երբեք, որ դուք եք հանդիսանալու հիմքը, որի հիման վրա իրականացվելու է արդարադատությունը»,- ասաց Առաքելյանը:

Ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմները և աշխատանքի ընդունելու հրամանները հանձնեց ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանը: Միջոցառման ավարտին նորանշանակ քննիչները տվեցին հանդիսավոր երդում:

Հայերեն

Տարվա ամենափրփրուն փառատոնը. Երևանում մեկնարկում է «Գարեջրի օրեր»-ը

Գևորգ Գորգիսյանն ընտրվել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ

Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային

Հայաստանում շինանյութի արտադրության ոլորտում բացահայտել են առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր

Ռուսաստանի դեսպանը կիբերհարձակումների առնչությամբ կկանչվի Ֆրանսիայի ԱԳՆ

Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշարը կմեկնարկի հուլիսի 21-ին

Հարավային Կորեայի նախկին նախագահը դատապարտվել է ևս երկու տարվա ազատազրկման

ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս

Հայ ուսանողների հաջողությունը Կասաբլանկայում. «Շերտավոր սկյուռների լաբիրինթոսը»՝ միջազգային մրցանակակիր

Շինանյութի արտադրության ոլորտում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր խախտումների դեպքեր