Հասարակական

Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ ամբիոններ է այցելել

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը ԵՊԲՀ ամբիոններ է այցելել

ԵՐԵՎԱՆ, 22 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի Մ.Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը, ուսումնական գծով պրոռեկտոր Լարիսա Ավետիսյանի, ընդհանուր բժշկության ֆակուլտետի դեկան Նունե Շահվերդյանի և ստոմատոլոգիական ֆակուլտետի դեկան Լազար Եսայանի հետ այցելել է հյուսվածքաբանության, նորմալ անատոմիայի, տեղագրական անատոմիայի և օպերատիվ վիրաբուժության, ինչպես նաև ախտաբանական անատոմիայի և կլինիկական մորֆոլոգիայի ամբիոններ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց ԵՊԲՀ մամուլի պատասխանատու Տաթևիկ Գրիգորյանը, ռեկտորի պաշտոնակատարը ծանոթացել է ուսումնական գործընթացին, լսել դասախոսների և ուսանողների առաջարկները, արձանագրեց առկա խնդիրները:

Շրջայցից հետո հանձարարականներ են տրվել համապատասխան աշխատակիցներին՝ մասնավորապես, հստակ քայլեր ձեռնարկել առկա սարքավորումներն արդիականանցնելու, անհրաժեշտ բժշկական գրականությունը թարմացնելու, ուսումնական գործընթացի համար անհրաժեշտ պաստառներ ձեռք բերելու և շենքային պայմանները հնարավորինս բարելավելու ուղղությամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում