ՌԴ-ում առաջարկում են խստացնել բժիշկների վրա հարձակման համար պատիժը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության առողջապահության նախարարությունն առաջարկել է փոփոխություններ կատարել քրեական օրենսգրքում և իրենց մասնագիտական պարտականությունները կատարող բժիշկների նկատմամբ մահափորձ իրականացնողների համար սահմանել 12 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ՏԱՍ-ը:
Փոփոխությունների անհրաժեշտությունը ՌԴ առողջապահության նախարարությունը հիմնավորում է այն հանգամանքով, որ հաճախակիացել են բժիշկների, մասնավորապես` շտապ օգնության աշխատակիցների վրա հարձակման դեպքերը:
Կարդացեք հոդվածը` Русский