Միջազգային

Օբաման մեկնաբանել է Պուտինի հետ կայացած զրույցը

2 րոպեի ընթերցում

Օբաման մեկնաբանել է Պուտինի հետ կայացած զրույցը

ԵՐԵՎԱՆ, 21 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման հաղորդել Է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմր Պուտինի հետ կայացած զրույցի ընթացքում նրան առաջարկել Է Ուկրաինայի շուրջը մինսկյան համաձայնությունների իրագործման հարցում առաջընացի հասնել մինչեւ 2017 թվականի հունվարն իր լիազորությունների ավարտը: Այս մասին նա հայտարարել Է Պերուում Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գագաթնաժողովի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, որի հեռարձակումը կատարվել Է Սպիտակ տան You-Tube-ալիքում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԱՄՆ-ի նախագահը նաեւ հայտնել Է, որ ռուսաստանցի պաշտոնակցի հետ զրույցի ընթացքում մտահոգություն Է հայտնել Հալեպին ավիահարվածներ հասցնելու առնչությամբ եւ կոչ Է արել հասնելու հումանիտար զինադադարի՝ հետագայում անցնելով Սիրիայի հիմնախնդրի քաղաքական կարգավորան:

Ավելի վաղ Պուտինը, մեկնաբանելով ամերիկացի պաշտոնակցի հետ կայացած հանդիպումը, հաղորդել Է, որ նրան շնորհակալություն Է հայտնել համատեղ աշխատանքի տարիների համար, ինչպես նաեւ նրան հրավիրել Է «ցանկացած ժամանակ» այցելել «Ռուսաստան»:

Նոյեմբերի 20-ին Պուտինը եւ Օբաման զրուցել են ԱԽՏՀ-ի գագաթնաժողովի աշխատանքային նիստի սկզբում, գագաթնաժողով, որը տեղի Է ունենում Պերուի մայրաքաղաք Լիմայում: Նրանց զրույցը, որը հայտնվել Է խցիկների օբյեկտիվներում, տեւել Է չորս րոպե: Վերջում նրանք սեղմել են միմյանց ձեռքը եւ սեղանի շուրջն զբաղեցրել իերնց տեղերը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում