Միջազգային

Հնդկաստանում գնացքի զոհերի թիվն անցնում է 100-ից

1 րոպեի ընթերցում

Հնդկաստանում գնացքի զոհերի թիվն անցնում է 100-ից

ԵՐԵՎԱՆ, 20 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին տվյալներով՝ ավելի քան 100 մարդ է զոհվել Հնդկաստանի հյուսիսի Ուտար-Պրադեշ նահանգում տեղի ունեցած գնացքի վթարի հետևանքով. Ինդոր-Պատնա ճեպընթացը դուրս է եկել ռելսերից։ Այս մասին հայտնում է BBC-ն՝ հղում կատարելով տեղի ոստիկանության վրա։

Եվս ավելի քան 200 մարդ տուժել են, տեղկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը։

14 վագոն է ռելսերից դուրսդ եկել տեղի ժամանակով ժամը 3։00-ին մոտ, Կանպուր քաղաքից 100 կմ հեռավորության վրա, երբ ուղևորների մեծամասնությունը քնած էր։

Փրկարարաները շարունակում են աշխատանքը ողբերգության վայրում։ Ականատեսների վկայությամբ՝ վթարի զոհերի մեծամասնությունը լոկոմոտիվին մոտ երկու վագոններից էին, որոնք ամենից շատն են տուժել։ Փրկարարները մարդկանց դուրս բերելու համար հզոր տեխնիկա են օգտագործում։

Վարչապետ Նարենդրա Մոդին «Թվիտեր»-ում ցավակցություն է հայտնել ողբերգության կապակցթյամբ։ Հնդկաստանի երկաթուղիների նախարար Սուրեշ Պրաբհուն գլխավորել է աղետի պատճառները քննության կառույցը։

Լուսանկարը – NBC News

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում