Պորոշենկոն եւ Թրամփը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնել
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հեռախոսազրույցի ընթացքում շնորհավորել Է Դոնալդ Թրամփին ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ: Ինչպես հայտնել Է ուկրաինական պետության ղեկավարի մամուլի ծառայությունը, նոյեմբերի 15-ին Պորոշենկոն եւ Թրամփը պայմանավորվել են երկկողմ հանդիպում անցկացնելու մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Պորոշենկոն Թրամփին հրավիրել Է հարմար ժամանակ այց կատարել Ուկրաինա: Ըստ «Ինտերֆաքս»-ի՝ նա նշել Է ռուսական ագրեսիային դիմակայելու եւ անհրաժեշտ բարեփոխումներ անցկացնելու հարցում Վաշինգտոնի կողմից Ուկրաինային վճռական աջակցությունը շարունակելու կարեւորությունը: