ԵՄ-ն ՌԴ-ի նկատմամբ քաղաքականությունը չի փոխի նույնիսկ ԱՄՆ-ի պատճառով. Մոգերինի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը «Ռուսաստանի նկատմամբ իր քաղաքականությունը չի փոխի», նույնիսկ եթե դա անի ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել Է ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին՝ ամփոփելով ԵՄ-ի արտաքին գործերի նախարարների արտահերթ հանդիպման արդյունքները, որը գումարվել Էր ԱՄՆ-ում կայացած ընտրությունների արդյունքները քննարկելու համար:

«ԵՄ-ն շատ սկզբունքային դիրք Է գրավում Ղրիմի բռնակցման եւ Ուկրաինայի իրադրության հարցում, եւ այդ դիրքորոշումը չի փոխվի՝ անկախ այլ պետությունների, մասնավորապես, ԱՄՆ-ի դիրքորոշման փոփոխությունից»,-հայտարարել Է նա: «Բայց դրա հետ մեկտեղ մենք շարունակում ենք շատ արդյունավետ երկխոսությունը, օրինակ՝ Իրանի եւ այլ դոսիեների շուրջ: Ուստի ես չԷի ցանկանա, որ Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները դիտարկվեին սեւ-սպիտակ գույներով»,-ասել Է Մոգերինին:

Միաժամանակ նա նշել Է, որ ԵՄ-ն միտված Է սերտ համագործակցություն հաստատելու ԱՄՆ-ի նոր վարչակազմի հետ:

«ԱԳ նախարարությունների ղեկավարները պատրաստակամություն հայտնեցին սերտորեն համագործակցել ապագա վարչակազմի հետ: Մենք որոշեցինք այդ աշխատանքն սկսել ԱՄՆ-ում անցումային շրջանի արդեն առաջին շաբաթներին»,- հավելել Է նա, հավաստելով, որ ԵՄ-ն «շարունակում Է գիշեր ու զօր աշխատել ներկայիս վարչակազմի հետ»: Մոգերինին նաեւ հույս Է հայտնել, որ շուտով կկարողանա այցելել ԱՄՆ եւ նոր պետքարտուղարին հրավիրել Բրյուսել՝ մասնակցելու ԵՄ-ի խորհրդի նիստին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Լուսանկարը`EPA

Հայերեն English Русский

Ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլում ԵՄ-ի ներկայացուցիչների ներգրավման հարց չի քննարկվել. ՌԴ ԱԳՆ

Բնակարաններից մինչև ներդրումային նախագծեր․ TOON EXPO-ն համախմբել է ոլորտի առաջատար ընկերություններին

Չերչիլի գաղտնի ռազմական բունկերն առաջին անգամ բացվել է զբոսաշրջիկների համար

Համբարձում Մաթևոսյանը COP31-ի շրջանակում մասնակցել է կանաչ անցման հնարավորություններին ուղղված միջգերատեսչական գործակցության վերաբերյալ բարձրաստիճան քննարկմանը

Հնդկաստանում միկրոավտոբուսի և բեռնատարի դիմահար բախման հետևանքով զոհվել է առնվազն 26 մարդ

Նիդերլանդների թագուհին դարձել է թագավորական բանակի պահեստազորի սպա

Փարաքարի համայնքապետի սպանության գործով դատական նիստի ժամանակ հնչած հայտարարությունն իրականության հետ որևէ աղերս չունի․ ՆԳ նախարար

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել