Միջազգային

Մոլդովայի նախագահ Է ընտրվել սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը

2 րոպեի ընթերցում

Մոլդովայի նախագահ Է ընտրվել սոցիալիստների կուսակցության ղեկավար Իգոր Դոդոնը

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի հետ մերձենալու օգտին հանդես եկող Մոլդովայի Հանրապետության սոցիալիստների կուսակցության (ՄՀՍԿ) ղեկավար Իգոր Դոդոնը հաղթանակ Է տարել երկրի նախագահական ընտրություններում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

ԿԸՀ-ի նախնական տվյալներով՝ նա ստացել Է ձայների 52,6 տոկոսը (834 հազար 70 ձայն): Նրա մրցակիցը՝ եվրոպամետ ընդդիմության միասնական թեկնածուն՝ Գործողության եւ համերաշխության կուսակցության ղեկավար Մայա Սանդուն ապահովել Է ընտրողների 47,3 տոկոսի (749 հազար 720 ձայն) աջակցությունը:

«Մենք հաղթանակ տարանք: ԵՍ շնորհավորում եմ Մայա Սանդուին ընտրություններում արձանագրած արժանավայել արդյունքի կապակցությամբ եւ հավաստիացնում եմ, որ լինելու եմ թե նրանց նախագահը, ովքեր քվեարկել են իմ օգտին, թե նրանց, ովքեր դեմ են եղել»,- հայտարարել Է Դոդոնը մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել Է, որ նախագահի կարգավիճակում «առաջին այցը կատարելու Է Մոսկվա, որպեսզի նախաձեռնի ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության վերաբերյալ համաձայնագրի մշակումն ու ստորագրումը, որը նախատեսում Է տնտեսական, սոցիալական եւ քաղաքական համագործակցություն, միասնական մոտեցում մերձդնեստրյան հակամարտության լուծման հարցում, երաշխիքներ Ռուսաստանում գտնվող մոլդովացի աշխատանքային միգրանտների համար», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում