Մշակույթ

Հայաստանում ամբողջությամբ վերականգնվելու է 7 պատմամշակութային հուշարձան

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ամբողջությամբ վերականգնվելու է 7 պատմամշակութային հուշարձան

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի պատմամշակութային հուշարձանների համար 2017 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն ուղղվելու է 7 պատմամշակութային հուշարձանի ամբողջական վերականգնմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Նրա խոսքով` այդ հուշարձաններից մեկը լինելու է Մխիթար Գոշի դամբարանը, մյուսները դեռ քննարկման փուլում են: «Մյուս տարի այս ժամանահատվածում անցկացնելու ենք յոթ պատմամշակութային հուշարձան զբոսաշրջությանը հանձնելու արարողություն»,-վստահեցրեց նախարարը:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում