Հասարակական

Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

1 րոպեի ընթերցում

Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԵՊԲՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Մուրադյանը շնորհավորական ուղերձ է հղել Երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ: «Ուրախությամբ պետք է փաստենք, որ երիտասարդությունն այսօր մեր երկրի բոլոր ոլորտներում կարևոր և անգնահատելի դերակատարում ունի։ Դուք, գտնվելով մի շարք կարևոր գործընթացների կիզակետում, մեր ապագան եք, վաղվա օրվա երաշխիքը, ինչպես նաև բոլոր ժամանակների այն հիմքը, որն ապահովում է յուրաքանչյուր երկրի բնականոն առաջընթացն ու բարեկեցությունը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ, մասնավորապես, նշված է ռեկտորի պաշտոնակատարի ուղերձում:

Արմեն Մուրադյանը վստահություն է հայտնել, որ Հայաստանի երիտասարդներն իրենց գաղափարներով, ծրագրերով ու նախաձեռնություններով քայլում են ժամանակին համընթաց՝ լիարժեքորեն դառնալով մեր ապագայի կերտման անմիջական մասնակիցը։

«Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանը կերտում է առողջ ապագա, առողջ հայրենիք, հետևաբար այդ առողջությունը ապահովելու համար երիտասարդներն էլ պետք է առաջին հերթին լինեն առողջ»,-ասել է Մուրադյանը` երիտասարդներին մաղթելով նպատակների իրականացում, ամուր կամք, նորանոր ուսումնական և անձնական հաջողություններ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում