ՀՀ-ում Լեհաստանի դեսպանը խոչընդոտ չի տեսնում ԵՄ-Հայաստան շրջանակային համաձայնագրի ստորագրման հարցում
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեհաստանի կառավարությունը սատարում է Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպան Եժի Մարեկ Նովակովսկին:
«2017 թվականը մեզ համար նշանակալի տարի է, քանի որ նշելու ենք Լեհաստանում հայկական համայնքի ստեղծման 650-ամյակը: Հուսամ՝ մինչ այդ համաձայնագիրը կստորագրվի: Ասեմ, որ հատկապես գործարարներն են սպասում փաստաթղթի ստորագրմանը, քանի որ այն նպաստելու է երկկողմ տնտեսական հարաբերությունների զարգացմանը: Հուսամ նաեւ, որ այս համաձայնագրի ստորագրման հետ կապված այլեւս որեւէ խնդիր չի առաջանա»,-նշեց դեսպանը:
Դեռեւս 2015 թվականին պաշտոնական Բրյուսելն ազդարարել էր Հայաստանի և Եվրամիության միջև նոր իրավական փաստաթղթի շուրջ բանակցությունների պաշտոնական մեկնարկը: