Միջազգային

ԵՄ-ն սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից Պետդումայի բոլոր պատգամավորներին

1 րոպեի ընթերցում

ԵՄ-ն սեւ ցուցակ է մտցրել Ղրիմից Պետդումայի բոլոր պատգամավորներին

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը Ռուսաստանի եւ Ուկրաինայի համար կազմված սեւ ցուցակ Է մտցրել Ղրիմից եւ Սեւաստոպոլից ՌԴ-ի Պետդումայի բոլոր պատգամավորներին: Այս մասին ասված Է ԵՄ-ի խորհրդի որոշման տեքստում, որը հրապարակվել Է Եվրամիության Պաշտոնական հանդեսում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՏԱՍՍ-ին:

Ցուցակում ներառվել են Ղրիմից հինգ պատգամավորներ՝ Կոնստանտին Բախարեւը, Ռուսլան Բալբեկը, Անդրեյ Կոզենկոն, Սվետլանա Սավչենկոն, Պավել Շպերովը եւ Սեւաստոպոլից պատգամավոր Դմիտրի Բելիկը: Եվս երկու ղրիմցի պատգամավորներ՝ Նատալյա Պոկլոնսկայան եւ Միխայիլ Շերեմետն, արդեն ներառված են ԵՄ-ի սեւ ցուցակում:

«Որոշումն ուժի մեջ Է մտնում հրապարակման պահից»,- ասված Է հայտարարության մեջ, այսինքն՝ նոյեմբերի 9-ից:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում