Միջազգային

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների գիշերը շարքից դուրս է եկել Կանադա ներգաղթի մասին կայքը

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի նախագահի ընտրությունների գիշերը շարքից դուրս է եկել Կանադա ներգաղթի մասին կայքը

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կանադայի կառավարության կայքի՝ ներգաթի հարցերին նվիրված բաժինը չի բացվել ամբողջ գիշեր, որի ընթացքում տեղի Էին ունենում ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նոյեմբերի 9-ին այս մասին հայտնել Է Mashable պորտալը:

Հրապարակման հեղինակների կարծիքով՝ դրա պատճառն այն միլիոնավոր ամերիկացիների ակտվիությունն Է, որոնք, հետեւելով քվեարկության նախնական արդյունքներին եւ հասկանալով հանրապետական Դոնալդ Թրամփի հաղթանակի իրական լինելը, սաստիկ վախեցել են այդ հեռանկարից եւ սկսել փրկություն փնտրել հարեւան Կանադայում:

Twitter-ում Mic միկրոբլոգի տվյալներով՝ վերջին չորս ժամվա ընթացքում նաեւ աճել Է «ինչպես տեղափոխվել Կանադա» բառերով հարցումների թիվը Google-ում:

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում