Պաշտոնական

ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ ՍերգեյԻվանովի գլխավորած պատվիրակությանը:

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից,քննարկվել են հայ-ռուսական համագործակցության մասնավորապես տնտեսական հատվածին վերաբերող հարցեր: Կողմերը որպես հայ-ռուսական գործընկերության դինամիկ զարգացման արդյունք են գնահատել փաստը, որ ռուսական կապիտալը գնալով ընդլայնում է ներկայությունը Հայաստանում, մեծանում է նաեւ ապրանքաշրջանառության ծավալը: Խոսվել է նաեւ ՌԴ կառավարմանը հանձնված հայկական ձեռնարկությունների գործարկմանը, տրանսպորտային հաղորդակցությանն ու տարածաշրջանային համագործակցությանն առնչվող խնդիրների մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում