Միջազգային

100-ից ավելի ընտանիքներ են վերադարձել Հալեպի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջան

1 րոպեի ընթերցում

100-ից ավելի ընտանիքներ են վերադարձել Հալեպի՝ ահաբեկիչներից ազատագրված շրջան

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հալեպի բնակիչները վերադառնում են ազատագրված շրջաններ, ռուսական Հաշտեցման կենտրոնը նրանց մթերքներ Է մատակարարում եւ հետեւում Է, թե մարդիկ Էլ ինչի կարիք ունեն, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով ՌԻԱ Նովոստիին:

Երբ երբեմնի ամենահարուստ շրջաններից մեկը՝ Բենի Զեյդ, եկան զլինյալները, գրեթե 70 հազար բնակիչներ փրկվեցին փախուստով: Այժմ արդեն վերադարձել են ավելի քան 100 ընտանիքներ: Ֆաթիման իր ամուսնու՝ Մուհամեդի հետ մի քանի տարի ապրում Էր փախստականների ճամբարներում, բայց այժմ վերադարձել Է:

«Նրանք գողացել են ամեն ինչ. թե՛ հեռուստացույցը, թե՛ կահույքը եւ թե՛ գորգերը: Մեզ մոտ ոչինչ չի մնացել՝ մերկ պատերն են: Կյանքն ստիպված պետք Է սկսենք զրոյից»,- գանգատվում Է Ֆաթիման: Նրա որդիները ծառայում են սիրիական բանակում»,- ասում Է Մուհամեդը:

Նախքան պատերազմը Բենի Զեյդում տասնյակ տեքստիլ ֆաբրիկաներ կային, որտեղ արտադրում Էին ամբողջ աշխարհում հայտնի գործվածքներ, հագուստ եւ կոշիկ: Երեք տարում զինյալները տարել են գրեթե բոլոր մանածագործական հաստոցները, արտադրամասերը վերասարքավորել զինամթերքի արտադրության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Լուսանկարը` AFP

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում